ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Իրկուտսկի շրջանում կորած Մի-8 ուղղաթիռը, որը պատկանում է «Անգարա» ավիաընկերությանը, գտել են լեռնային տեղանքում։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Անգարա» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռն անցած կիրակի Ուստ Կուտա քաղաքից մեկնել է հանքախուզական աշխատանքների։ Ուղղաթիռը, որում եղել են անձնակազմի երեք անդամները, կորել է Իրկուտսկի շրջանում։ Երկուշաբթի հայտնի է դարձել, որ անհետացած Մի-8-ը գտել են։ Փրկարարներն արբանյակային կապով հաղորդել են, որ գտած ուղղաթիռի մոտ հայտնաբերվել է երեք մարդու մարմին։
««Անգարա» ավիաընկերության ուղղաթիռը գտել են օդից։ Այն կործանված է։ ԱԻՆ փրկարարները մեկնում են դեպքի վայր»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 3-րդ հոդվածի համաձայն («Օդային տրանսպորտի երթևեկության և շահագործման անվտանգության կանոնների խախտում»)։ Քննիչները պարզում են պատահարի հանգամանքները։