00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները միայն հաղթանակ են ակնկալում առաջիկա խաղից

© Photo : FFA/ Hakob BerberyanТренировка сборной Армении по футболу перед стартом Лиги Наций (3 сентября 2018). Еревaн
Тренировка сборной Армении по футболу перед стартом Лиги Наций (3 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը իր առաջին հանդիպումն է անցկացնելու Ազգերի Լիգայի մրցաշարում՝ հյուրընկալելով Լիխտենշտեյնի հավաքականին: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում մեր հավաքականի ֆուտբոլիստները վստահեցրին, որ առավելագույնն են անելու հաղթանակի հասնելու համար:

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Լիխտենշտեյնի հավաքականի հետ մեր ընտրանին պաշտոնական խաղերում մրցելու է առաջին անգամ:

Товарищеский матч. Армения - Литва. 27.03.2018 - Sputnik Արմենիա
Հայաստան-Լիխտենշտեյն. ի՞նչ անակնկալների սպասել ֆուտբոլային այս հանդիպումից

Մասնագետները հիմնականում այս մրցակցությունում հավատում են մեր ընտրանու հաղթանակին, բայց Հայաստանի հավաքականին «Հանրապետականում»  «զբոսանք» չի սպասվում: 

Այսպես է կարծում Արազ Օզբիլիսը, որը տևական ընդմիջումից հետո նորից հրավիրվել է հավաքական:

«Շատ լավ է, որ ես նորից հավաքականում եմ, ինչի համար ուրախ եմ: Կարևոր է, որ աստիճանաբար խաղային պրակտիկա եմ ձեռքբերում և խաղից խաղ բարելավում մարզավիճակս Հոլանդիայում: Իսկ հավաքականի առաջիկա խաղում չեմ կարծում, որ հեշտ է լինելու, չնայած հավատում եմ, որ հաղթելու ենք: Հիմա թույլ թիմեր համարյա չկան, կամ չկան: Այնպես, որ հաղթելու համար պետք է խաղին անմնացորդ նվիրվենք»- ասել է Օզբիլիսը:

Էականորեն խաղընկերոջ կարծիքից չէր տարբերվում մեր ընտրանու փորձառու ևս մեկ ֆուտբոլիստի՝ Գևորգ Ղազարյանի կարծիքը.

Полузащитник лондонского Арсенала Генрих Мхитарян во время футбольного матча между командами Милан и Арсенал (9 марта 2018). Стадион Сан-Сиро, Милан, Италия - Sputnik Արմենիա
Իրարանցում Բաքվում. ՈւԵՖԱ–ն ուզում է օգնել Մխիթարյանին, որ նա խաղա Ադրբեջանում

«Ազգերի լիգան շատ լավ հնարավորություն է Եվրոպայի առաջնության ուղեգիր վաստակելու համար: Բայց միայն մենք չէ, որ այդպես ենք մտածում: Բոլոր հավաքականների համար էլ այդ շանսը կա: Այնպես որ` չեմ կարծում, թե հեշտ խաղեր են լինելու: Կարծում եմ, որ մենք ուժեղ ենք Լիխտենշտեյնից, բայց դա պետք է ապացուցենք խաղադաշտում և միայն այդ դեպքում կհաղթենք: Թերագնահատել մրցակցին երբեք պետք չէ, խնդիրներ չունենալու համար պետք է դուրս գալ խաղադաշտ ու բոլոր ուժերը թողնել խաղադաշտում»:

Հայաստանի հավաքականի կազմում Լիխտենշտեյնի հետ խաղում իր առաջին պաշտոնական խաղը կարող է անցկացնել շվեդական «Գյոթեբորգում» հանդես եկող Անդրե Չալշըրը: Ի դեպ, Անդրեի հետ զրուցելիս խոսեցին նրա ազգանվան մասին: Մեր ֆուտբոլիստը նշեց, որ Շվեդիայում իր ազգանունը հնչում է որպես Կալիզիր, իսկ այն հարցին թե ինչպես է այն հնչում անգլերեն Անդրեն նշեց՝ same(նույնը):

Հավաքականում իր դեբյուտի մասին խոսելով նորեկը նշեց, որ շատ ուրախ ու հպարտ է, որ հանդես է գալու Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Նա խոստացավ իր ամբողջ ունակությունը դնել թիմին օգտակար լինելու համար:

«Իսկ այս հրաշալի թիմի ու իմ լավ խաղընկերների հետ հավատում եմ, որ կարող ենք արդյունքի հասնել»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե իրեն հաջողվի դառնալ գոլի հեղինակ՝ կտոնի դա ինչպես երբեք»:

Իսկ իրականում հաղթանակը իսկապես հեշտ չի տրվելու: Համենայնդեպս մեր հավաքականի և ռուսական «Ենիսեյի» հարձակվող Արթուր Սարկիսովը կարծում է. «Մեզ ծանր խաղ է սպասվում: Լիխտենշտեյնին հաղթելու համար մենք պետք է կարողանանք ցուցադրել մեր բոլոր հնարավորությունները: Հավաքականն ընդհանրապես հենց նման պայքարի է տրամադրված»:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մարզումները Լիխտենշտեյնի հետ խաղից առաջ - Sputnik Արմենիա
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզումները Լիխտենշտեյնի հետ խաղից առաջ. լուսանկարներ

Իսկ այն հարցին թե իր ակումբակից, դարպասապահ Դավիթ Յուրչենկոն կուժեղացներ մեր հավաքականը Սարկիսովը նշեց. «Դավիթ Յուրչենկոն բարձրակարգ դարպասապահ է անկասկած և բնականաբար հավաքականին օգուտ կտա: Այլ հարց է՝ արդյո՞ք նա կխաղա հավաքականում, թե՞ ոչ»:
Վարդան Մինասյանի հրապարակած՝ հավաքականի ընդլայնված ցուցակում սկզբում տեղ չէր գտել պաշտպան Հովհաննես Համբարձումյանը: Բայց մեկ խաղ անցկացնելով իր նոր ակումբում ու դառնալով գոլի հեղինակ՝ պաշտպանը հրավիրվեց հավաքական.

«Ինձ համար շատ կարևոր էր թիմ ունենալը: Երկար ժամանակ խաղային պրակտիկայից զրկված էի: Ճիշտ է միշտ մարզվել եմ, բայց Կիպրոսում առաջին իսկ հանդիպմանը զգացի խաղի հաճույքը ու ուրախ եմ, որ նորից հավաքականում եմ»:

Նա շեշտեց, որ, ամբողջ թիմի հետ մեկտեղ, տրամադրված է միայն հաղթանակի՝ հիշեցնելով, որ առաջին խաղում հաղթելը շատ կարևոր է և իրենք ունենք այդ ներուժը:

Լրահոս
0