Դավիթ Բեկ և Գ. Հովսեփյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած սարսափելի վրաերթի կադրերը հայտնվել են համացանցում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 28-ին։ Ոստիկաններն արդեն պարզել են Հանրային հեռուստաընկերության հարևանությամբ 4 քաղաքացու վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդի ինքնությունը:
Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության կենտրոնական բաժին է ներկայացել Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 35-ամյա Արտակ Ստեփանյանը և հայտնել, որ ինքն է վրաերթի ենթարկել մարդկանց։
Նշենք, որ վրաերթի էին ենթարկվել Մարիամ Չիչյանը (27 տարեկան), Ալեքս Իլանգուլյանը (4 տարեկան), Աննա Մարգարյանը (3 տարեկան) և Մանուշակ Ֆահրադյանը (29 տարեկան):
Մ. Ֆահրադյանը տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն, Ա.. Մարգարյանն ու Ա. Իլանգուլյանը` Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, իսկ Մ. Չիչյանը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: