ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում վերջին հրաժեշտն են տալիս ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, սիրված երգիչ Իոսիֆ Կոբզոնին:
Երգիչը մահացավ օգոստոսի 30-ին՝ ծանր հիվանդության դեմ շուրջ 13 տարվա պայքարելուց հետո։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում Մոսկվայի Չայկովսկու անվան համերգային դահլիճում։
Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 23-ին Իոսիֆ Կոբզոնը պարգևատրվել է Հայաստանի Պատվո շքանշանով:
Մի քանի օրից՝ սեպտեմբերի 11-ին, կլրանար նրա 81-ամյակը։