00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
13:08
8 ր
«Հայաստանը»՝ պաշտոնանկությունների մասին
13:16
1 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցնցող մանրամասներ. դատավորի վրա հարձակվածներից մեկը Ծառուկյանի նախկին թիկնապահներից է եղել

© Photo : official site of the Police of RAРазбойное нападение в Дзорахбюре
Разбойное нападение в Дзорахбюре - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տան վրա զինված ու դիմակավորված ավազակային հարձակում իրականացնողներից մեկը ոստիկան է, մյուսը` նախկին պատգամավորի` թիկնապահ, երրորդն էլ ժամանակին աշխատել է Գագիկ Ծառուկյանի անվտանգությունում։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատանը տեղի ունեցած ավազակային հարձակման մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Shamshyan.com-ը հայտնում է, որ հանցագործության մեջ կասկածվողներից մեկը երկար տարիներ եղել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանի թիկնապահը։

Разбойное нападение в Дзорахбюре - Sputnik Արմենիա
Մկրտումյանի ամառանոց ներխուժածներից մեկը ոստիկան է. աղմկահարույց դեպքի նոր մանրամասները

Ոստիկանությունն այսօր հայտնել էր, որ Ձորաղբյուր գյուղում զինված ավազակային հարձակման մեջ կասկածվողներից երկուսի ինքնությունը պարզվել է, և օգոստոսի 31-ին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում ոստիկանները հայտնաբերել և բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ 1985 թվականին ծնված Մայիս Մկրտչյանին, որը ծառայում է ՀՀ ոստիկանությունում, կոչումով՝ ավագ։

Shamshyan.com-ի տեղեկություններով` մյուս կասկածյալը` 49 տարեկան Գագիկ Դանոյանը, Մկրտչյանի համագյուղացին է և նրա աները։ Հենց նա է երկար տարիներ եղել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի թիկնապահը։

Դանոյանին այժմ որոնում են։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նախկին պատգամավորի անվտանգության աշխատակցին հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքը հայտնում է, որ Մկրտումյանների կողմից վնասազերծված Հովհաննես Ռիժենկոն, որն ավելի քան 15 տարի բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում, նախկինում աշխատել է ԱԺ պատգամավոր, Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անվտանգությունում և 15 տարի առաջ, երբ նրան աշխատանքից հեռացրել են, նա մեկնել է Ռուսաստանի Դաշնություն ու միայն վերջերս է վերադարձել Հայաստան։

Разбойное нападение в Дзорахбюре - Sputnik Արմենիա
Առգրավվել են Մկրտումյանի տարածքի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 28-ին կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում։ 3 հոգի՝ զինված ինքնաձիգներով, Ձորաղբյուրում հարձակվել էին Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա։

Տան սեփականատեր, Երևանի բնակիչ, 30-ամյա Գոռ Մկրտումյանն ու նրա հայրը՝ Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 10 հասցեի բնակիչ, 58-ամյա Արման Մկրտումյանը, տանն էին եղել, երբ տանը տեղադրված տեսախցիկով նկատել էին, թե ինչպես են նշված անձինք ներխուժում իրենց տուն: Հայր և որդի Մկրտումյանները դիմադրություն էին ցույց տվել և Գ. Մկրտումյանը իր անվամբ, օրինական հաշվառված «Վալտեր» տիպի գազային ատրճանակով կարողացել էր վնասազերծել նրանցից մեկին։

Լրահոս
0