00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Լիդիան Արմենիան» դիմում է Նիկոլ Փաշինյանին. ընկերությունը մեղադրում է Արթուր Գրիգորյանին

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн
Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Լիդիան Արմենիան» համարում է, որ Արթուր Գրիգորյանը, լինելով ակտիվիստ, Ամուլսարի դեմ բազմիցս միակողմանի, չհիմնավորված բացասական կարծիքներ է արտահայտել, և նա չէր կարող օբյեկտիվ և պրոֆեսիոնալ իրականացնել տեսչական ստուգման գործառույթը։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Ավելի քան 12 տարի «Լիդիան Արմենիա» ընկերությունը պատշաճ կերպով իրականացրել է բնապահպանական ուսումնասիրություններ և նախագծել է համապատասխան միջոցառումներ հայաստանյան օրենսդրությանը և միջազգային լավագույն փորձի համապատասխանությունն ապահովելու համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել ընկերությունը:

Генеральная прокуратура Армении - Sputnik Արմենիա
«Լիդիան Արմենիա» ընկերության դեմ քրեական գործ հարուցվեց

«Այս ընթացքում ընկերությունը ներդրել է մոտ կես միլիարդ ԱՄՆ դոլար և պատրաստակամ է ավարտին հասցնել այս ներդրումային ծրագիրը՝ ի շահ բոլոր շահագրգիռ կողմերի, շրջակա համայնքների և ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ «Լիդիանի»` վերջին երեք ամսվա ընթացքում ընկերությունն ապօրինի կերպով զրկվել է շինարարական աշխատանքները շարունակելու հնարավորությունից: Ընկերությունն ակնկալել է, որ կառավարությունը կապահովի տարրական օրենքի գերակայությունը: Կառավարության կողմից օրենքի գործարկումը չապահովելը հանգեցրել է լուրջ ֆինանսական և բարոյական վնասների, որոնք շարունակվում են և մեծանում են կառավարության կեցվածքի հետևանքով:

«Հուլիսի 6-ից Կառավարությունը նախաձեռնել էր տեսչական ստուգումներ Ամուլսարում: Ընկերությունը միշտ բաց ու պատրաստ է եղել ցանկացած ստուգման: Ստուգումների մեկնարկից առաջ Ընկերությունը զգուշացրել է կառավարության ներկայացուցիչներին, որ Տեսչության ղեկավար Արթուր Գրիգորյանը, լինելով ակտիվիստ, Ամուլսարի դեմ բազմիցս միակողմանի, չհիմնավորված բացասական կարծիքներ է արտահայտել, ինչը հստակ ապացուցում է Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնի հետ իր լրջագույն շահերի բախման փաստը: Այս պարագայում կարծում ենք` որ նա չէր կարող օբյեկտիվ և պրոֆեսիոնալ իրականացնել տեսչական ստուգման գործառույթը»,- նշել են ընկերությունում: 

Ըստ «Լիդիանի»` Տեսչական մարմնի հրապարակած եզրակացությունը և Արթուր Գրիգորյանի` դրան հաջորդած հրապարակային հայտարարությունները նպատակ ունեն առանց որևէ իրավական և գիտական հիմքի, մակերեսային պատճառաբանություններով վիժեցնել Հայաստանի ամենամեծ արտասահմանյան ներդրումը:

Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
«Լիդիան Արմենիայի» աշխատակիցները բնապահպաններին ցույց տվեցին իրենց «ատամները»

«Տեսչական խմբի կողմից հանրության անհանգստության պատճառ հանդիսացող ոչ մի թերություն չգտնելու պարագայում, Արթուր Գրիգորյանն անհեթեթ և ոչ իրավական եզրակացություններ է հրապարակել՝ բոլորովին չգիտակցելով իր առաքելության լրջությունը և նման անպատասխանատու վերաբերմունքի հետևանքները»,- կարծում են ընկերությունում:

«Լիդիան Արմենիան» մեկ անգամ ևս շեշտում է, որ Ամուլսարի ծրագիրը նախագծվել է և կառուցվում է ամենաբարձր բնապահպանական չափանիշներով և այս փաստը անտեսվել է Կառավարության կողմից: Որոշակի ուժեր օգտվում են Կառավարության անգործությունից՝ սեփական շահերը հետապնդելով, փորձելով հեղինակազրկել Ամուլսարի ծրագիրը: Այս նպատակին ծառայեցվում են թե՛ անկեղծ ու անտեղյակ, թե՛ հատուկ վճարվող ակտիվիստները, ինչպես նաև այդ տարածքի որոշ անպատասխանատու էլեմենտներ:

Երեք ամիս տևող այս ծանր իրավիճակը լուրջ հետևանքներ է ունենում՝ վնաս հասցնելով Լիդիանում ստեղծված իրավիճակից ուղղակի տուժող հազարավոր հայաստանցիներին և նրանց ընտանիքներին և անվերականգնելի հարված է հասցնում երկրի ներդրումային մթնոլորտին և տնտեսությանը։

Ընկերությունը դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. շուտափույթ քայլեր ձեռնարկել` Ամուլսարի ծրագրի շուրջ տևական ապօրինությունը վերացնելու և պետական գերատեսչությունների կողմից միջազգային Ընկերության նկատմամբ ապօրինի գործողություններին վերջ տալու ուղղությամբ։

Акция протеста - Sputnik Արմենիա
«Փաշինյան, ե՞րբ կսկսենք աշխատել». «Լիդիան Արմենիայի» աշխատակիցները պատասխան են պահանջում

«Լիդիան Արմենիան» երկրաբանահետախուզական կազմակերպություն է: Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է «Լիդիան Ինթերնեյշնլ» ԲԲԸ-ին: Հիմնադրվել է 2005 թ.-ին և լայնամասշտաբ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է ներկայում իր առաջնային ծրագիրը հանդիսացող Ամուլսարի ոսկու հանքը: Ամուլսարը նոր հայտնաբերված ոսկու հանքավայր է` առաջինը Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում:

«Լիդիան Արմենիան» Ամուլսարի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում 2006թ.-ից սկսած:

Ամուլսարի ոսկու հանքը պաշարների առումով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia-ի։

Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:

Հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել է 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Այն իրականացվել է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան, բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատմամբ:

Լրահոս
0