ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում Beechcraft BE-60 երկշարժիչ քաղաքացիական ինքնաթիռն ընկել է ռազմաօդային ուժերի բազայի տարածքում: Այս մասին հաղորդել է Associated Press-ը:
Պատահարի հետևանքով զոհվել են օդանավում գտնվող չորս մարդ: Քանի որ ինքնաթիռն ընկել է ռազմական օբյեկտներից մեծ հեռավորության վրա, ներքևում եղողները չեն տուժել: Միջադեպի պատճառները չեն հայտնում:
Նշվում է, որ Beechcraft BE-60-ը մեկնել էր Օհայոյի նահանգից: Այն ուղևորվում էր Էգլինի ռազամակայանից ոչ հեռու գտնվող օդանավակայան: ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի ֆեդերալ վարչությունը սկսել է պատահարի հետաքննությունը: