ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Ռուսական Քիմ Քարդաշյանին կրկին նկատել են ռուսաստանցի հայ գործարար Սերգեյ Սարկիսովի որդու (որի անունը նույնպես Սերգեյ է) ընկերակցությամբ։
Լուսանկարը, որում 19-ամյա Սերգեյ Սարկիսովը զբոսնում է 22-ամյա մոդելի ուղեկցությամբ, հրապարակել է երկրպագուների կայքից մեկը, որը նվիրված է Ռեշետովայի նախկին ընկերոջը` հայտնի կատարող Տիմատիին։
«РЕСО-гарантия» ընկերության ղեկավար Սերգեյ Սարկիսովի որդուն նախկինում նույնպես նկատել էին Ռուսաստանի առաջին գեղեցկուհիների ընկերակցությամբ։ Մայիսի վերջին խոսում էին, որ նա սիրավեպ է սկսել Ռեշետովայի ընկերուհու` 35-ամյա Նատալյա Ռուդովայի հետ։
Հիշեցնենք` Սերգեյ Սարկիսովը սովորում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում ու զուգահեռ աշխատում է հոր ընկերությունում։ Կրտսեր Սարկիսովը բազմաթիվ անգամ հայտնվել է ամսագրերի էջերին։
Սարկիսովի ընկերների շարքում շատ են ճանաչված մարդիկ, օրինակ` երաժիշտ Եգոր Կրիդը, ֆուտբոլիստ Ֆյոդոր Սմոլովը։ Հայտնի է, որ 2016 թվականին երիտասարդը հանդիպում էր երգչուհի Նաստյա Կուդրիի հետ։ Իր 18-ամյակը նա նշել է Կուրշավելում և ծախսել կես միլիոն ռուբլի։