ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Դոնեցկի կենտրոնում ռումբի պայթյունի հետևանքով մահացել է Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավարը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պայթյունը որոտացել է Պուշկինի փողոցի «Սեպար» սրճարանում, որը շատ մոտ է Զախարչենկոյի նստավայրին։
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ Եկամուտների նախարարն էլ վնասվածքներ է ստացել։