ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Մեծ Նովգորոդում բնակվող կնոջը դատել են Հայաստանի քաղաքացուն ծեծելու համար։ Այս մասին հայտնում է «Նևկսիե նովոստի» պարբերականը։
Քննությունը պարզել է`2017 հունվարի 15-ի լույս 16-ի գիշերը հայը հյուր է գնացել մեղադրայլին։ Վիճաբանությունը ծագել է այն ժամանակ, երբ բնակարանում գտնվող տղամարդը սկսել է տանտիրուհու հետ ինտիմ մտերմության ակնարկներ անել։
Կինն ինչ-որ բան է կասկածել, բաճկոնի թևքում թաքցրել է մետաղյա լինգը և ծխելու պատրվակով դուրս եկել բնակարանից։ Տղամարդը հետևել է նրան և դռան մոտ շարունակել է համառ սիրահետումը։
Կնոջը դուր չի եկել նրա պահվածքը և մի քանի անգամ հարվածել է տղամարդու գլխին։ Հարվածների հետևանքով տղամարդը ստացել է գանգոսկրի մի քանի կոտրվածք ու այլ վնասվածքներ ։
Կինը չի հերքել իր մեղքը։ Դատարանը մեղադրական վճիռ է կայացրել` մեկ տարի վեց ամիս ազատազրկում։ 26 տարեկան նովգորոդցին պատիժը կկրի խիստ ռեժիմի գաղութում։