00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես որևէ մեկին չեմ կարող նվաստացնել». նախարարը պատասխանեց իր հասցեին հնչած մեղադրանքներին

© Sputnik / Aram NersesyanМинистр образования и науки Армении Араик Арутюнян на встрече с журналистами (4 июля 2018). Еревaн
Министр образования и науки Армении Араик Арутюнян на встрече с журналистами (4 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մեկնաբանեց երեկվա խորհրդակցության ժամանակ դպրոցներից մեկի տնօրենի հետ տեղի ունեցած միջադեպը։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Դպրոցների տնօրենների հետ օգոստոսի 29-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և տնօրեններից մեկի երկխոսությունը քննարկման թեմա է դարձել հանրության շրջանում։ Ոմանք նախարարին մեղադրում են մանկավարժին նվաստացնող վերաբերմունքի մեջ։

Министр образования и науки Армении Араик Арутюнян возле Дома правительства после внеочередного заседания (22 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Զվարճալի դեպք. կրթության նախարարը դպրոցի տնօրենի համար «քննություն» կազմակերպեց

Այսօր` օգոստոսի 30-ին, կառավարության նիստից հետո Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այդ միջադեպին` վստահեցնելով, որ ուսուցչին նվաստացնելու խնդիր չկա։

«Դուք միշտ սովոր եք եղել, որ նախարարը տնօրեններին վերևից նայի ու շեֆություն անի»,- ասաց նա` հավելելով, որ իրենց զրույցին նախորդել է շուրջ 2 ժամ տևած բավական ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում քննարկումը։

«Այստեղ որևէ նվաստացման երևույթ չկա։ Եվ ինձ ճանաչող որևէ մեկը չի կարող ասել, որ ես որևէ մեկին կարող եմ նվաստացնել»,- ասաց Հարությունյանը։

Նա ավելացրեց, որ այս կառավարությունը շատ է տարբերվում նախորդ կառավարություններից, և այստեղ գործընկերային հարաբերություններ են, ոչ թե շեֆության հարաբերություններ։

Հիշեցնենք` Արայիկ Հարությունյանի ու երևանյան դպրոցների տնօրենների ամենամյա խորհրդակցության ընթացքում թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը բողոքել էր, որ օտար լեզուների դասավանդումը սկսվում է երրորդ դասարանից, և երեխաներից շատերը մոռանում են մանկապարտեզներում ստացած հիմնական գիտելիքները։

Նախարարն էլ փորձել էր ստուգել, թե որքանով է իր անցածը հիշում տնօրենը և կասկած հայտնել, որ նա իր խոսքը կկարողանա անգլերեն կրկնել։ Բայց, երբ տնօրենը սկսել էր անգլերեն խոսել, Արայիկ Հարությունյանը չէր հանձնվել ու կնոջը մեղադրել էր ընթացքում նոր տեքստ հորինելու մեջ։ Տնօրենի անգլերեն նոր ելույթից հետո Հարությունյանն անգլերեն շնորհակալություն էր հայտնել, բայց նրա օտար լեզվի իմացության վերաբերյալ կարծիքը չէր փոխել։

Լրահոս
0