00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անակնկալ ՔՊ-ից. ընտրություններից առաջ քաղաքական ուժերի դասավորվածությունը

© Sputnik / Asatur YesayantsМэрия Еревана
Мэрия Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԿԸՀ–ն ավարտեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների թեկնածուների հայտերի ընդունումը։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Քաղաքական ուժերը` սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար իրենց համամասնական ցուցակներն են ներկայացրել ԿԸՀ։ Օգոստոսի 29-ին ԿԸՀ–ում ավարտվեց թեկնածուներին գրանցելու գործընթացը։

Внеочередное заседание ЦИК РА. Тигран Мукучян - Sputnik Արմենիա
Թարխանյանը պահանջում է ԿԸՀ նախագահի հրաժարականը և Փաշինյանին մեղադրում էթիկան խախտելու մեջ

Նախընտրական փուլի գլխավոր անակնկալը դարձավ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշումը` ընտրություններին մասնակցել «Առաքելություն» կուսակցության հետ համատեղ` կազմելով «Իմ քայլը» դաշինքը։ Դաշինքի ցուցակում 170 թեկնածու է ընդգրկված։ Ցուցակում առաջինը հայտնի հումորիստ Հայկ Մարությանն է, այնուհետև Սրբուհի Ղազարյանն ու Սերգեյ Սարգսյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին համախոհ` «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները ընտրություններին կմասնակցեն «Լույս» միասնական դաշինքի կազմում։ Կուսակցությունը քաղաքապետի պաշտոնին է առաջադրել  արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ Երկրորդը ցուցակում (որում ընդամենը 111 թեկնածու կա) Դավիթ Խաժակյանն է, երրորդը` Անի Խաչատրյանը։

Խաժակյանը լրագրողներին հայտնեց, որ դաշինքի ներկայացուցիչները Ավագանիում աշխատելու լուրջ փորձ ունեն, և, ըստ նրա, հասարակությունը կգնահատի այդ առավելությունը։

Երրորդ դաշինքը ձևավորել է «Գալա»–ն` Հայաստանի կանաչների և 10 ՀԿ–ների կուսակցությունը։  Համամասնական ցուցակը կգլխավորի ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, նրան հաջորդում են Արամ Գրիգորյանն ու Արմեն Հովհաննիսյանը։

Քաղաքապետի պաշտոնին հավակնող Թարխանյանը հայտարարել էր, որ ընտրությունների է գնում ձայների մեծամասնությունը ստանալու մտադրությամբ։

«Բարգավաճ Հայաստանը» 197 թեկնածուից բաղկացած ընդարձակ ցուցակ է ներկայացրել։ Քաղաքապետի նրանց թեկնածուն` «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն է։

Սպասվածի համաձայն` «Երկիր ծիրանիի» ցուցակը գլխավորել է կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը, երկրորդ և երրորդ տողերը ցուցակում զբաղեցնում են նրա հավատարիմ համախոհները` Սոնա Աղեկյանն ու Մարինե Խաչատրյանը։ Կուսակցությունն ընդհանուր առմամբ 56 թեկնածու է ներկայացրել։

Встреча лидеров фракций Елк и Царукян Никола Пашиняна и Гагика Царукяна (2 мая 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Փաշինյանի խաղադրույքն ու Ծառուկյանի մարտավարությունը․ ինչպես նրանք կպայքարեն Երևանի համար

«Ժառանգություն» կուսակցությունը այդպես էլ չստացավ որևէ դաշինքին միանալու հրավեր և որոշեց միայնակ մասնակցել ընտրություններին` 47 թեկնածուով։  Կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքապետի թեկնածու է առաջադրվել։ Ցուցակում նրանից հետո կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն է և կուսակցության քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը։

Ինչ վերաբերում է «Վերածնունդ» կուսակցությանը (ավելի վաղ «Օրինաց երկիր»), ապա 115 թեկնածուի անունով համամասնական ցուցակ է ներկայացրել, որը գլխավորում է կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը։

Սպասվող ընտրություններին «ՀՅԴ»–ի մասնակցությունը ևս անակնակալ էր երևանցիներից շատերի համար, քանի որ անցած անգամ կուսակցությունը չէր մասնակցել ընտրություններին։ Այսօր «ՀՅԴ»–ն 77 թեկնածուից կազմված ցուցակ է ներկայացրել։ Այն գլխավորում է Միքայել Մանուկյանը, նրանից հետո ցանկում նշված են Դավիթ Հակոբյանի և Խաչատուր Ստեփանյանի անունները։

Ընտրություններին մրցելու ցանկություն հայտնած մի քանի քիչ հայտնի կուսակցություններ ևս կան. մասնավորապես` «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը (Մանուել Գասպարյան` քաղաքապետի թեկնածու) և Ռեֆորմիստների կուսակցությունը (Արտակ Ավետյանի գլխավորությամբ)։

Паспортное отделение - Маштоц - Sputnik Արմենիա
Երևանի անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև առաջիկա ոչ աշխատանքային օրերին

Փաստաթղթեր են ներկայացրել նաև ավելի վաղ ընտրություններին մասնակցելու ցանկություն չհայտնած երկու կուսակցություն` «ՀԺԱՄ» և «Հայկազուններ»։

Ավելի վաղ ԿԸՀ փաստաթղթեր էր ներկայացրել «ՀՀՇ»–ն, որի քաղաքապետի թեկնածուն Արարատ Զուրաբյանն է։

Երևանի ավագանու արտահներթ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 23-ին։ Օգոստոսի 29-ին ավարտվել է թեկնածուների գրանցումը։ Սեպտեմբերի 10-ից կմեկնարկի նախընտրական արշավը։

Լրահոս
0