Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը և անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, Տավուշի մարզում եղել են Ոստիկանության զորքերի ստորաբաժանման տեղակայման կետերում, ծանոթացել պայմաններին, խնդիրներին, քննարկել ծառայության մի շարք հարցեր:
Ոստիկանության պետն ու Անվտանգության խորհրդի քարտուղարը և նրանց ուղեկցողները ծանոթացել են զինվորների ծառայության ու կենցաղի պայմաններին, հանդերձավորմանը, պարենային ապահովմանը:
Օգոստոսի 28-ը նաև ոստիկանության այդ սահմանապահ ստորաբաժանման կազմավորման օրն է, և Վալերիյ Օսիպյանը շնորհավորելով տարեդարձի առթիվ` շնորհակալություն է հայտնել ծառայության համար:
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին ոստիկանության զորքերի վարչակազմի և ենթակա զորամասերի հրամանատարական կազմի հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ Վալերիյ Օսիպյանը անփորձանք ծառայություն էր մաղթել առաջնագիծ մեկնող մարտիկներին և հավաստիացրել, որ առաջին իսկ հնարավորության դեպքում լինելու է դիրքերում՝ նրանց կողքին: