00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը նոր նախագիծ կկազմի էլեկտրահաղորդման կարևորագույն գծի համար

© Sputnik / Asatur YesayantsЭлектрические сети
Электрические сети - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստան–Վրաստան բարձրավոլտ գծի գործարկումը նոր հնարավորություններ կստեղծի էլեկտրականության արտահանման և տարանցման համար։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Մինչև 2018 թվականի վերջ Հայաստանը թարմացված նախագիծ կկազմի` Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման նոր գծի գործարկման համար։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։

Армяно-иранская граница - Sputnik Արմենիա
Երկու խոշոր ՀԷԿ Արաքսի վրա. 12 տարի անց Հայաստանը պատասխան կպահանջի Իրանից

Նրա խոսքով` գլխավոր նպատակը նախագիծն ավելի մատչելի դարձնելն է, ընդ որում` առանց որակի և անվտանգության հարցում տուժելու։

Նոր էլեկտրահաղորդման գիծը պետք է 3-4 անգամ ավելացնի Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքը։ Այսօր Հայաստանի և Վրաստանի միջև երեք գիծ է գործում (մեկ 220 կՎ և երկու 110 կՎ), ընդ որում` մեկն ամբողջ ռեժիմով չի գործում, իսկ նոր գծի հզորությունը առնվազն 400 կՎ կլինի։

Հայաստանը նոր գծով դուրս կգա էլեկտրաէներգիայի տարածաշրջանային շուկա։ Հանրապետությունը կկարողանա տարանցիկ երկիր դառնալ Իրանի (հարավից) և Վրաստանի ու Ռուսաստանի (հյուսիսից) միջև։ Բացի այդ, կարելի է ավելացնել սեփական էլեկտրաէներգիայի արտահանումն այդ երկրներ։

«Քաղաքական առումով այդ նախագիծը մեզ համար շատ շահավետ է։ Այժմ մենք պետք է մտածենք ավելի մանրամասն տնտեսական հիմնավորում տալու մասին։ Այն ներկայացնելու ենք նախագիծը ֆինանսավորող գերմանական KfW բանկին», — ասաց նախարարը։

Մասնավորապես, հայկական կողմը ուզում է ցույց տալ, որ էլեկտրաէներգիայի արտահանումից և տարանցումից ստացված օգուտը ամբողջովին կծածկի նախագծի բոլոր վարկերը։

Солнечные панели в Талине - Sputnik Արմենիա
Հայաստանը նոր պայմաններ կառաջարկի արևային կայանների կառուցման համար

«Սակայն այդ նախագծի օգուտի պարագայում էլ մենք պետք է հնարավորինս կրճատենք դրա բեռը պետական պարտքի վրա։ Ուստի մենք կքննարկենք նախագծի նախահաշիվը կրճատելու հնարավորությունը։ Այդ նպատակով մենք էներգետիկայի ոլորտում լավագույն մասնագետներից բաղկացած աշխատանքային խումբ ենք ստեղծել», — հայտնեց նախարարը։

Որպեսզի մագիստրալը Հայաստանից շարունակվի դեպի Իրան, պետք է ավարտին հասցնել Հայաստան-Իրան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գիծը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները, շինարարությունը պետք է ավարտվի 2018 թվականին։ Սակայն այս նախագիծը ևս ձգձգվում է։ Այն նույնպես զգալիորեն (մոտ եռակի) կընդլայնի Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքի համար նախատեսված միջանցքը։

«Այն առայժմ պատրաստ է 10-15%-ով ժամանակացույցից բազմակի անգամ հետ ընկնելու պատճառով։ Կփորձենք արագացնել աշխատանքները», — ավելացրեց Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչները հաստատել էին ընդհանուր միջանցք և էլեկտրաէներգիայի շուկա ստեղծելու համար գործողությունների ծրագիրը։

Լրահոս
0