ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը լուրջ ստուգումներ է սկսել բոլոր մարզպետարաններում և համայնքապետարաններում:
Թերթին հայտնի է դարձել, որ մանրամասն ստուգվում են մարզպետարանների, քաղաքապետարանների ու համայնքապետարանի գործունեությունը, հնարավոր չարաշահումները, ընդ որում՝ բավական մեծ կտրվածքով: