00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր մանրամասներ` դատավոր Մկրտումյանի տան վրա գիշերը կատարված զինված հարձակումից

© Photo : press office of the Judicial Department of RAАрман Мкртумян
Арман Мкртумян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա կատարված հարձակումից և հայտնել ձերբակալվածի ինքնությունը։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա երեկ գիշերը կատարված հարձակման ժամական դատավորն ու նրա որդին դիմադրություն են ցույց տվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը` նոր մանրամասներ հրապարակելով աղմկահարույց միջադեպից։

Ոստիկանության հաղորդագրության համաձայն`Արման Մկրտումյանն ու նրա 30–ամյա որդին` Գոռ Մկրտումյանը, մինչ ոստիկանության ժամանելը դիմադրություն են ցույց տվել առանձնատուն ներխուժած անձանց։ Գոռ Մկրտումյանն իր անվամբ հաշվառված «Վալտեր» մոդելի գազային ատրճանակով վնասազերծել է ինքնաձիգով զինված հարձակվողներից մեկին, մյուս երկուսը դիմել են փախուստի:

Оружие - Sputnik Արմենիա
Կրակոցներ Կոտայքում. նախկին դատավորը վիրավոր է

Ոստիկանությունը հրապարակել է նաև Մկրտումյանների վնասազերծած հարձակվողներից մեկի ինքնությունը։ Ըստ հաղորդագրության` նա Գյումրիի բնակիչ, 1976 թ. ծնված Հ. Ռիժենկոն է։ Վերջինս ձերբակալվել է:

Տեղեկացնում են նաև, որ դեպքի վայրի զննությամբ տան բակից հայտնաբերվել է 16 հատ 7,62 տ/չ պարկուճ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, սպորտային պայուսակ, որի մեջ եղել է կպչուն ժապավեն և լինգ:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած 2 անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք` օգոստոսի 28-ին, ժամը 22-ի սահմաններում, դիմակավորված և ինքնաձիգերով զինված երեք անձ մուտք են գործել Ձորաղբյուրում գտնվող ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք, որի ժամանակ տանն են եղել Արման Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները։

Լրահոս
0