ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի կինը` Սերենա Ուիլյամսը, որը ժամանակին աշխարհի առաջին ռակետն է եղել, Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ բաց առաջնության երկրորդ փուլ անցավ։
Ուիլյամսն առաջին շրջանում 1 ժամ 10 րոպեում հաղթեց լեհ Մագդա Լինեթին 6:4. 6:0 հաշվով։
Հաջորդ փուլում ամերիկուհու մրցակիցը կլինի գերմանացի Կարինա Վիտհեֆթը։
Թենիսի կորտ վերադառնալուց հետո Սերենան սկսել է կոմպրեսիոն ներքնազգեստ հագնել, որը նպաստում է արյան շրջանառության կարգավորմանը. Ուիլյամսն այդօրինակ խնդիր միշտ է ունեցել, իսկ ծննդաբերությունից հետո խնդիրն ավելի էր բարդացել։
Հիշեցնենք` 2017 թվականի սեպտեմբերին ծնվեց «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսի ու Ալեքսիս Օհանյանի դուստրը։ Աղջկան կոչեցին հոր պատվին` Ալեքսիս Օլիմպիա Օհանյան։