ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. «911» ծառայությունն այսօր` օգոստոսի 28-ին, ժամը 12:06-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի Կախանովի ջրանցքում տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դուրս են բերել Աղասի Հայրապետյանի (ծնված 1963 թ., Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղի բնակիչ) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: