ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. ՀՀ-ում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները հայ-թուրքական պետական սահմանին երկու սահմանախախտի են ձերբակալել։
«Սահմանապահ վարչությունը Թուրքիայի տարածքում երկու անհայտ անձի է նկատել։ Նրանք մտադրվում էին լողալով անցնել Արաքս գետը։
Մի քանի ժամից անհայտ անձինք անցել են պետական սահմանը ու փորձել թաքնվել Հայաստանի տարածքում։
Կարճատև հետապնդումից հետո սահմանախախտներին ձերբակալել են։ Ձերբակալման ընթացքում խախտողները փորձել են դիմադրություն ցուցաբերել, սակայն սահմանապահները վնասազերծել են նրանց»,–ասված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է` երկուսն էլ Պակիստանի քաղաքացի են։ Օրենքով սահմանված կարգով ձերբակալվածներին փոխանցել են ՀՀ իրավապահ մարմիններին։
© Photo : press office of the Border Service of the FSS of RFՍահմանախախտները

Սահմանախախտները
© Photo : press office of the Border Service of the FSS of RF