ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Առաջիկա օրերին Հայաստանի ամբողջ տարածքում անձրև չի տեղա։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը` ներկայացնելով առաջիկա 5 օրվա կանխատեսումները։
«Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-ին կբարձրանա 2-3 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ օգոստոսի 26-ին հաջորդող մի քանի օրերի ընթացքում օդի ջերմաստիճանի փոփոխություն չի լինի։
Երևանում նույնպես առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում։ Այսօր` օգոստոսի 26-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 34-36, գիշերային ժամերին` 21-23 աստիճան տաքություն։