Մոսկվայի կենտրոնում օգոստոսի 24-ի երեկոյան հրդեհ է բռնկել Ռուսաստանի կենտրոնական բանկի շենքում։ Հրդեհի օջախը եղել է չորրորդ հարկում։ ԱԻՆ-ում հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել 26 հրշեջ հաշվարկ, ընդհանուր առմամբ` 92 մարդ։
Գերատեսչությունից հայտնել են նաև, որ հրդեհը լոկալ բնույթ է ունեցել։ Բաց կրակը, որը տարածվել է 30 քմ մակերեսով, հաջողվել է մարել։
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Սենյակներից մեկում այրվել են կահույքն ու տեխնիկական սարքերը։