ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Հայաստանում իր հանգիստն անցկացնող Բելգիայի թագավորական ընտանիքը մեկնեց «Զվարթնոց» օդանավակայանից: Այս մասին նշված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջում։
Օգոստոսի 21-ին հայտնի էր դարձել, որ Բելգիայի թագավոր Ֆիլիպը և նրա ընտանիքը մասնավոր այցով գտնվում են Հայաստանում:
Թագավորական ընտանիքի հայաստանյան այցի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։