00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից մեկը հրաժարականի դիմում է ներկայացրել

© Photo : official site of the Prime minister of RAОфициальный визит премьер-министра Никола Пашиняна в Грузию (30 мая 2018). Тбилиси
Официальный визит премьер-министра Никола Пашиняна в Грузию (30 мая 2018). Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետի խորհրդականը որոշել է վերադառնալ ընտանիքի մոտ։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին նա հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Ուզում եմ տեղեկացնել, որ օգոստոսի 23-ին, դիմումիս համաձայն, խնդրել եմ Նիկոլ Փաշինյանին ինձ ազատել Վարչապետի խորհրդականի պաշտոնից: Որոշումս պայմանավորված է եղել երկու` ինձ համար կարևորագույն հանգամանքներով»,- գրել է նա։

Խառատյանը նշել է, որ առաջին հանգամանքն իր ընտանիքն է, որը բնակվում է Թբիլիսիում և տարբեր պատճառներով այնտեղ է լինելու առնվազն մինչև 2019-ի ամառ: Երկրորդ հանգամանքն այն է, որ պետական ծառայությունում շուրջ 3 ամիսների ընթացքի` իր անձնական փոխակերպումները ճշգրիտ գնահատելու ու վերարժևորելու խնդիր ունի:

«Երբ աշխատանքի էի ընդունվում, վարչապետը շատ հստակ խնդիր դրեց. «Էնպես չլինի, որ ամսվա կեսն էստեղ լինես, կեսը` Թիֆլիսում»: Այն ժամանակ ես վստահ ասացի` «իհարկե ոչ»: Այս ամիսների աշխատանքային տեմպը իրոք շատ ինտենսիվ է եղել, և հիմա հասկանում եմ, որ պետք է դադար վերցնել, նախ` ընտանիքիս կողքին լինելու և ապա իմ այս ընթացքը հետահայաց ու ողջ խորությամբ վերլուծել-հասկանալու համար»,- նշել է նա:

Խառատյանը շնորհակալություն է հայտնել իրեն տրված վստահության համար` նշելով, որ հպարտ է իր կարծիքով անկախ Հայաստանի պատմության մեջ այս ամենահաջողված կառավարության և ընկերների հետ այսպիսի ճանապարհ անցնելու հնարավորություն ունենալու համար:

«Ինձ համարում եմ թիմի մաս և անկախ կարգավիճակից ուժերիս ներածին չափով աջակցելու եմ Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությանը»,- գրել է նա:

Խառատյանի խոսքով` այս ընթացքում ծանոթացել ու աշխատել է իր համար թանկ դարձած շատ մարդկանց հետ, որոնց հետ վստահաբար շարունակելու է ընկերություն անել ապագայում:

«Ուրախ եմ, որ այս օրերին կարողացել եմ նեցուկ լինել որոշ մարդկանց, առնվազն հոգեբանորեն: Հայցում եմ բոլոր նրանց ներողամտությունը, ում այս ընթացքում չեմ հասցրել հանդիպել, խոսել, քննարկել կամ աջակցել: Մեծ հույս ունեմ, որ դրական ներդրում ունեցել եմ պարտականություններս իրականացնելիս, դե իսկ որոշ թերացումներ էլ աշխատանքի անբաժանելի մաս են, ինչ խոսք։Սիրում եմ բոլորիդ, վստահ եմ, որ համատեղ, արդյունավետ ու դուխով աշխատել շարունակելու պարագայում, Հայաստանի պայծառ ու երջանիկ ապագան անկասելի է լինելու…»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ Խառատյանը Փաշինյանի խորհրդականն էր նշանակվել հունիսի 5-ին։ Նա հայտնի ազգագրագետ Հրանուշ Խառատյանի որդին է։

Լրահոս
0