00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես էին պոկվում Մսրյանի լարերը. «Պագանինիին» բացահայտել եմ երևանյան «Պոպլավոկում»

© Sputnik / Ter-Mesropyan / Անցնել մեդիապահոցВладимир Мсрян
Владимир Мсрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ութ տարի առաջ այս օրը թատրոնի ու կինոյի սիրահարները հրաժեշտ տվեցին Վլադիմիր Մսրյանին, որը չափազանց տաղանդավոր էր, խելացի ու ֆանտաստիկ խարիզմատիկ։ Մի դերասան, որը երազում էր մնալ մեր հուշերում որպես Համլետ, բայց մնաց որպես Պագանինի։

Հենց Պագանինիի կերպարով Մսրյանը հայտնի դարձավ ոչ միայն ԽՍՀՄ–ում, այլև գրեթե ամբողջ աշխարհում։ Հազվադեպ էր լինում, որ բազմասերիանոց խորհրդային ֆիլմը համաշխարհային հռչակ ստանար. 1982 թվականին նկարահանված «Նիկոլո Պագանինի» ֆիլմի չորս սերիաները հանրահայտ դարձան, և այդ հարցում մեծ ներդրում ունեցավ Մսրյանի փայլուն խաղը։ 

Հայրն ու մայրը, ռեժիսոր ու դերասանուհի, երկուսն էլ հանրապետության վաստակավոր արտիստներ, աշխատում էին Ալավերդիում. հենց այդ ժամանակ Վլադիմիրը պետք է կողմնորշվեր մասնագիտության ընտրության հարցում։ Նրանց ընտանիքում բոլորը վաստակավոր են` քույրն էլ, դուստրն էլ…

Скульптор и художник Николай Никогосян - Sputnik Արմենիա
Սիրո 99 տարի կամ ինչպես մեծն Նիկողոսյանը Չարենցին ծեծեց կնոջ պատճառով

Բայց այդ ամենը դեռ առջևում էր ու տղան լրջորեն տարված էր ճշգրիտ գիտություններով, նույնիսկ պատրաստվում էր ընդունվել Մոսկվայի ավիացիոն–տեխնիկական ինստիտուտ։ Բայց ինչպես դա հաճախ լինում է, դպրոցն ավարտելիս Վլադիմիրի աշխարհընկալումը փոխվեց, ու նա ծնողների հետքերով գնաց

Մեկնեց Մոսկվա ու գործերը տվեց միանգամից երեք ուսումնական հաստատություն։ Շուկինի ինստիտուտում նա գերազանց անցավ առաջին երեք փուլը, բայց չորրորդը փուլում ձախողվեց ընդգծված հայկական ակցենտի պատճառով։ Ստիպված եղավ Երևան վերադառնալ ու տեղի թատերականն ընդունվել։

Չի կարելի ասել, որ մոսկովյան դիպլոմի բացակայությունն ազդեց նրա տաղանդի ու հանրաճանաչության վրա։ Վլադիմիրը երկար չփնտրեց իր թատրոնը. նա ընտրեց Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը։ Գրեթե ամբողջ կյանքի ընթացքում այնտեղ է խաղացել, ճիշտ է՝ հաճախ էր բացակայում գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու համար։

Իսկ ահա նրա կատարմամբ Համլետին չընդունեցին, ընդ որում` ոչ թե հանդիսատեսը, այլ մեծամիտ ու անհասկացող թատերական քննադատները, որոնք մտածում էին, թե միայն իրենք գիտենք` ինչպես է պետք Համլետ խաղալ։ Դե, որ գիտեին, թող իրենք էլ խաղային…

Փոխարենը Մոսկվայում ամենահայտնի թատրոնների ամենապահանջկոտ հանդիսատեսը հոտնկայս էր ծափահարում Համլետին։

Մսրյանը սիրում էր մարմնավորել Չեխովի կերպարները։ Չեխովն ինչ–որ բանով գրավել էր Մսրյանի հոգու մի այնպիսի լար, որն անհասանելի է մեզ` հասարակ մահկանացուներիս։

Մսրյանը խաղացել է տասնյակ ֆիլմերում՝ կարճամետրաժ ու լիամետրաժ, նա պահանջարկ էր վայելում։ Հրաժարվում էր, եթե զգում էր, որ կերպարն իրենը չէ, մաեստրոն կարող էր իրեն դա թույլ տալ։ Այսպես նա հասավ ճանաչման իր գագաթնակետին` խաղալով «Նիկոլո Պագանինիի» ֆիլմի չորս սերիանոց ֆիլմում։

Школа - Sputnik Արմենիա
Դպրոցականներին սովորեցնելու են թանգարան, թատրոն ու համերգ գնալ, առնվազն` տարին մեկ անգամ

Այնպես որ Մսրյանին չշրջանցեց մեծ արտիստների ճակատագիրը, երբ նրանց հիշում են մի կերպարով, որն ամենաշատն է տպավորվել հանդիսատեսի մոտ, ինչպես Նիկուլինի, Տիխոնովի ու Մորգունովի դեպքում։ Դա չի նշանակում, որ նրանք մնացած դերերն ավելի վատ են խաղացել, պարզապես մարդիկ հիշել են Շտիրլիցին ու Պագանինիին։

Շատ վաղուց, երբ «Պագանինին» նոր էր ցուցադրվում, պատրաստվում էի «Պոպլավոկում» սուրճ խմել։ Բազմաթիվ այցելուներ կային. ստիպված էի նախապես ներողություն խնդրել ու նստել միայնակ սրճող մի մարդու հետ։ Այսպես հայտնվեցի Մսրյանի առջև. սկզբում նստեցի, հետո ճանաչեցի, թեև նրան դժվար էր որևէ մեկի հետ շփոթել։

Չգիտեմ` ինչով արժանացա նրա հավանությանը, բայց Մսրայն իսկական հարցազրույց, ավելի շուտ հարցաքննում անցկացրեց` սկսած անունիցս, վերջացրած հետագա նախագծերով։ Դա մաեստրոյի հետ առաջին հանդիպումն էր։

Երկրորդ հանդիպումը կայացավ քսան տարի հետո, ու արդեն ես էի հարցազրույց վերցնում։ Մսրյանն իհարկե չհիշեց այն սուրճը «Պոպլավոկում», իսկ ես քսան տարի առաջվա ու այդ ժամանակվա մարդու միջև տարբերություն չտեսա։

Նա այնքա՜ն լիարժեք էր, ինքնաբավ, վստահ իր ուժերի վրա ու համոզված իր շնորհքի, ճշգրտության ու արվեստի ճանապարհին։

Երկրորդ հանդիպումը վերջինն էր։

Լրահոս
0