ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Պողոսյանը ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել։
Հիշեցնենք, որ Պողոսյանը Երևանի ոստիկանապետ էր նշանակվել երկու ամիս առաջ` հունիսի 22-ին։