00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեխաների դեմքերի բաց հրապարակումը մտահոգել է Անձնական տվյալների պաշտպանության կոմիտեին

© Sputnik / Armine AlexanyanДевочки после уроков в Мартуни, Арцах
Девочки после уроков в Мартуни, Арцах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անձնական տվյալների ոչ իրավաչափ մշակման դեպքում անձնական տվյալների սուբյեկտները կարող են դիմել Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը՝ իրենց անձնական տվյալների պաշտպանությունն ապահովելու համար:

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հայտարարություն է տարածել «Հասմիկ ճամբարում» տեղի ունեցած միջոցառմանը մասնակցած երեխաների լուսանկարների հրապարակման վերաբերյալ։

Հայտարարության մեջ նշվում է, որ 2018 թվականի օգոստոսի 22-ին, facebook սոցիալական ցանցում և մի շարք լրատվական կայքերում տեղեկություն էր տարածվել «Հասմիկ ճամբարում» երեխաների մասնակցությամբ տեղի ունեցած ՈւՀԱ-ից (КВН) լուսանկարների հրապարակման մասին, որոնցում տղաները աղջկա հագուստով են, ընդ որում լուսանկարներում տվյալ երեխաների դեմքերը փակված չեն:

Инклюзивная часть детского сада N92 - Sputnik Արմենիա
Նոր «ՏՏ դեղամիջոց» աուտիզմ ունեցող երեխաների համար. Հայաստանում նոր ծրագիր են ստեղծում

«Քաղաքացիական հասարակության անդամները, ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության գործընկերները Գործակալությանը հայտնել են դեպքի մասին՝ մտահոգություն հայտնելով այն մասին, որ երեխաների անձնական տվյալների (լուսանկարի) հրապարակումը կարող է վնասել երեխաներին (երեխաների լավագույն շահին):

Հաշվի առնելով լրատվամիջոցների հետ գործընկերային հարաբերությունները, ինչպես նաև երեխաների անձնական տվյալների պաշտպանության կարևորությունը՝ Գործակալությունը «Հասմիկ ճամբարի» երեխաների լուսանկարները հրապարակելու հետ կապված դիմել է լրատվական կայքերին, որպեսզի երեխաների դեմքը լուսանկարներում փակեն (երեխաներն ապանձնավորվեն)։ Արդյունքում, բոլոր այն կայքերը, որոնց դիմել է Գործակալությունը, արդեն տեղադրել են փակ դեմքերով լուսանկարներ՝ հեռացնելով սկզբում տեղադրածները։ Երեխաներին ապանձնավորվել են նաև առցանց լրատվամիջոցներով լուսանկարների հրապարակման սկզբնաղբյուր հանդիսացած օգտատիրոջ գրառման մեջ:

Միաժամանակ, այս դեպքն ընդունելով որպես առիթ՝ Գործակալությունը հարկ է համարում կրկին անդրադառնալ երեխաների անձնական տվյալների պաշտպանությանը և հիշեցնել, որ երեխան, նրա անձնական կյանքը և անձնական տվյալները, երեխայի ֆիզիկական և հոգեբանական հասունության ոչ բավարար մակարդակով պայմանավորված՝ ավելի շատ պաշտպանության կարիք ունեն: Դա նշանակում է, որ երեխայի ոչ հասուն լինելը, որը նրան դարձնում է խոցելի, պետք է փոխհատուցվի համարժեք պաշտպանությամբ և հոգատարությամբ»,–ասված է հայտարարության մեջ:

Бывший монах, тренер, герой: кто уберёг тайских детей - Sputnik Արմենիա
Երեխաների հետ քարանձավում մնացած հերոս մարզիչը. ինչպե՞ս նրան հաջողվեց փրկել բոլորին

Գործակալությունը հիշեցնում է, որ երեխաների անձնական տվյալների հրապարակման ցանկացած դեպքում լրատվամիջոցը (լրագրողը) պետք է զգուշավորություն ցուցաբերի երեխային չվնասելու համար՝ օգտագործելով անձնական տվյալներն ապանձնավորելու միջոցներ:

Անձնական տվյալների ոչ իրավաչափ մշակման կամ ոչ իրավաչափ մշակման կասկածների ցանկացած դեպքում անձնական տվյալների սուբյեկտները (այդ թվում երեխաներն իրենց օրինական ներկայացուցիչների միջոցով և անգամ անձամբ) կարող են դիմել Գործակալությանը՝ իրենց անձնական տվյալների պաշտպանությունն ապահովելու համար:

Հիշեցնենք, որ Հանքավանի «Հասմիկ» ճամաբարում տեղի ունեցած միջոցառումը մեծ աղմուկ էր բարձրացրել ԶԼՄ–ներում և սոցիալական կայքերում։ Ճամբարի ֆեյսբուքյան էջում նկարներ էին հրապարակվել, որտեղ անչափահաս երեխաները ՈւՀԱ–ի ժամանակ կրում են տարօրինակ հանդերձանքներ։ Շատերը դրանում վտանգավոր միտումներ էին նկատել` ինչպիսիք են համասեռամոլության և սատանիստության քարոզ։

Լրահոս
0