ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Շրի Լանկայում կատաղած փիղը հարձակվել է ավտոմեքենայի վրա, որում ուղևորներ են եղել։ Փիղը գրոհել է ավտոբուսն ու կոտրել դիմապակին, մարդիկ վախեցել են։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է կենդանին մոտենում ավտոմեքենային և իր հսկայական կնճիթով կոտրում ապակին։ Այնուհետև մեքենան հետ է ընթանում, իսկ փիղը որոշ ժամանակ գնում է ավտոբուսի հետևից։ YouTube-ում հրապարակված տեսանյութը մոտ 9 հազար դիտում ունի։
Համացանցի օգտատերերը փորձում են արդարացնել ագրեսիվ կենդանու պահվածքը` նշելով, որ նա ցավ է ապրում, ինչն էլ դարձել է ավտոմեքենայի վրա հարձակվելու պատճառը։