ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Թբիլիսի քաղաքի Աղմաշենիբելի փողոցի «Կառպուռի» հանրախանութի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են տուժել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքը դեղի է ունեցել այսօր` օգոստոսի 22-ին, ժամը 03։12-ի սահմանում։ Վրաստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտը ՀՀ ԱԻՆ-ի «911» ծառայությանը տեղեկությունը փոխանցել է ժամը 04։26-ին
Բախվել են «Mercedes» մակնիշի ուղևորափոխադրող (վարորդը՝ Հ. Օ.) և «ВАЗ 21-06» մակնիշի ավտոմեքենաները. բախման հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ:
«ВАЗ 21-06» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ս. Ս.-ն և Է. Բ.-ն հոսպիտալացվել են «Միխայելովսկոյե» և «Լացետի» ԲԿ-ներ, իսկ «Mersedes» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ա. և Ա. Ն.-երը, Դ. Չ.-ն, Թ. Պ.-ն տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից։
Նշենք, որ երկու օր առաջ Թբիլիսիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 9 հայեր էին տուժել, որոնցից մեկն ավելի ուշ մահացել էր։