00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք չէ պաշտոնյային վերագրել այն, ինչը նա չի ասել

© Sputnik / Andranik GhazaryanВ парке, на скамье
В парке, на скамье - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հերթական թեման իրարանցում է առաջացրել «հեղափոխականների» ու «հակահեղափոխականների» երկու անհաշտ ճամբարի օնլայն հարթակներում։ Հիմա աղմուկ է բարձրացել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի այն խոսքերի պատճառով, թե պետք է այգիներ ու համալսարաններ կառուցել, այլ ոչ թե եկեղեցիներ

Ավետիք Էլոյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ է նշանակվել Նարեկ Սարգսյանի փոխարեն։ Սարգսյանը երևանցիների մոտ ասոցացվում է մայրաքաղաքի պատմական տեսքի գրեթե ամբողջովին ոչնչացնելու հետ։ Թեև խոսքը հիմա Սարգսյանի մասին չէ, այլ Էլոյանի բառերի, որոնց պատճառով սոցիալական ցանցերում հերթական մարտերն սկսվեցին։

Караундж - Sputnik Արմենիա
Այստեղ շունչդ կտրվում է․ թոփ 10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին

Ահա Facebook–ում մի տեսահոլովակ է շրջանառվում, որտեղ Էլոյանը  միկրոֆոնի մոտ ասում է, որ այսօր ժամանակը չէ պալատներ, առանձնատներ ու եկեղեցիներ կառուցել, այլ պետք է այգիներ ու համալսարաններ կառուցել։ Բազում հարգարժան (առանց իրոնիայի) մարդիկ Էլոյանի դեմ են դուրս եկել այն բանի համար, որ նա իբր թե հերքում է եկեղեցու կարևորությունը։ Իսկ դա նշանակում է, որ հարգարժան մարդկանց խոսքով, Էլոյանը հայկական ամեն ինչի «թշնամին» է, քանի որ քրիստոնեությունը ազգի սյուներից մեկն է։

Ընդհանրապես ցանկացած մարդու ցանկացած խոսքերին, հատկապես հրապարակային մարդու, ինչպիսին Էլոյանը վերջերս դարձել է, կարելի է ցանկացած իմաստ հաղորդել, ընդհուպ մինչև աբսուրդը։ Նորանշանակ պաշտոնյաներին քննադատելը հիմա նորաձև է դարձել, թեև պետք է խոստովանել, որ մեծ մասամբ այդ քննադատությունն արդարացի է լինում։

Մեծ մասամբ, բայց համարձակվեմ ասել, որ սա այդ դեպքը չէ։ Համոզված եմ, որ Էլոյանը չի պատրաստվում արգելել եկեղեցիներ կառուցելը՝ մահապատժով սպառնալիքով, ինչպես նրան հիմա ուզում են վերագրել։ Եթե անկողմնապահ կերպով գնահատենք նրա բառերի իմաստը, ապա տրամաբանական ու ռացիոնալ առաջարկ է ստացվում։

Ինչ–ինչ, բայց եկեղեցիների պակաս Հայաստանում հաստատ չկա. IV դարում, միջին դարերում, վերջերս կառուցված տաճարները բազմաթիվ են։ Երևանում էլ բազում նոր եկեղեցիներ են կառուցել. հետաքրքիր՝ է ինչի՞ համար, մեղքերը քավելու՞։

Լավ, դե կառուցել՝ կառուցել են, թեև այդ գումարով կարելի էր  բնակարաններ տալ «աղետի գոտում» բնակվող մարդկանց, որն ամոթ էլ է ասել, արդեն երեսուն տարի է այդ վիճակում է։ Կամ ապրելու տեղ տրամադրել, ասենք, մանկատների երեխաներին. ներեցեք, այդպիսի բաներն ինձ ավելի աստվածահաճ են թվում,  քան ահռելի գումարները հսկայական տաճարի կառուցման վրա ծախսելը։ Հաստատ դժոխքում չես հայտնվի այն բանի համար, որ կարիքավորներին տուն ես նվիրել։

Стадион Раздан - Sputnik Արմենիա
Փառահեղ մարզադաշտի անփառունակ ճակատագիրը. ի՞նչ անել «Հրազդանի» հետ

Կարելի է նաև քանդել Աբովյան–Սայաթ–Նովա խաչմերուկի գեղեցիկ շենքն ու կաթողիկոսի համար նստավայր կառուցել. կարծես Էջմիածնում  անհարմարավետ է, անմոռանալի Վազգեն I–ը, չգիտես ինչու, բավարարվում էր Էջմիածնով, բայց լեգենդ դարձավ ու պատմության մեջ մնաց։ Կարելի է նույն տեղում նոր եկեղեցի կառուցել, որի կողքին հին, բայց այդքան հուզիչ եկեղեցին որբի պես է մնացել, կարծես իր վախճանին է սպասում։ Այո, 1930–ականներին այդ տեղի եկեղեցին քանդեցին տներ ու լեզվի ինստիտուտ կառուցելու համար, բայց մի բարբարոսությունը մյուսը չի արդարացնում։

Հնարավոր է  հոգևորականների տեսակետից ել էլ եմ վատ բան անում, բայց ասեմ, որ նոր եկեղեցում չեմ եղել ու չեմ էլ պատրաստվում, միայն հինն եմ մտնում։

Իսկ ընդհանրապես Էլոյանի խոսքերի շուրջ այս աղմուկն անիմաստ է։ Համոզված եմ, նա լրիվ այլ բան նկատի ուներ. որ ժամանակն է եկեղեցիներից բացի քաղաքի համար անհրաժեշտ օբյեկտներ կառուցել։ Ու «համալսարաններն» էլ պետք չէ բառացի ընկալել, սկզբում լավ կլիներ եղածներից գլուխ հանել, որ առանց թափուր տեղերի չմնան ու լիարժեք կրթություն տան։

Ու մեզանից ու՞մ ավելի վատ կլինի, եթե նախապատվությունը տրվի ոչ թե եկեղեցիներին ու Մոնումենտում օլիգարխների շքեղ դղյակներին, այլ ևս մեկ ԹՈՒՄՕ–ին, եթե Երևանի կանաչ գոտու ոչնչացման տասնամյակներից հետո երեք–չորս նոր այգի տնկվի։ Հնարավոր է, այդ դեպքում տարվա ամենաշոգ սեզոնին ջերմաստիճանը լինի ոչ թե +42-+43, ինչպես այս ամռանն էր, այս +37-+38։ Ամեն դեպքում,  տարբերություն կա։

Флаг ЛГБТ - Sputnik Արմենիա
«Շնագայլային ձայներ», խմբակային լոգանք. ամեն ինչ արել են Շուռնուխում ծեծ ուտելու համար

Երևանում բազում եկեղեցիներ կան։ Բայց նույնիսկ եթե ընդհամենը մեկը լիներ, իսկապես հավատացյալ մարդու համար դժվար չէր լինի հասնել դրան. ո՞վ է ասել, որ վանքերը պետք է ամեն քայլափոխի լինեն, ինչպես սուպերմարկետները։  Իսկ ահա վերացված այգիները պետք է  վերականգնել, հակառակ դեպքում, հաշվի առնելով գլոբալ տաքացումը, էլ  մարդ չի մնա, որ եկեղեցի գնա։

Թող աստված ինձ պատժի, բայց  դպրոցներ ու այգիներ կառուցելու կոչում ժողովրդի քրիստոնեական արժեքների նկատմամբ ոչ մի ոտնձգություն չեմ տեսնում։ Երբ անհասկանալի ամբոխը վիրավորում էր կաթողիկոսին, փորձելով ազդել եկեղեցու գործերի վրա, այո՛, դա ուղիղ ոտնձգություն էր։

Դժվար թե Հայաստանում որևէ մեկն արգելի եկեղեցի կառուցել, դժվար նույնիսկ որևէ մեկի մտքով այդպիսի բան անցնի։ Այդ պատճառով պետք չէ վերագրել պաշտոնյաներին այն, ինչը նրանք չեն ասել…

Լրահոս
0