ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը վստահեցնում է, որ աշնան առաջին ամսին հրաշալի եղանակ է լինելու։
«Ժողովուրդ, եղանակային առումով հրաշք սեպտեմբեր ենք ունենալու»,- Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է նա։
Սուրենյանը խոստացել է մի քանի օրից հրապարակել կանխատեսումը` ըստ մարզերի։