Հայաստանում վաճառվում են այնպիսի էկզոտիկ կենդանիներ, որոնց վաճառքն ընդհանրապես արգելված է, քանի որ այդ կենդանիները անհետացման եզրին են և գրանցված են Կարմիր գրքում: Սիլվա Ադամյանը վստահեցնում է, որ այս խնդիրը երկար պատմություն ունի:
«Խորհրդային Միության փլուզումից հետո պարարտ հող ստեղծվեց այն մարդկանց համար, ովքեր փորձել են վայրի կենդանիներ ներկրել Հայաստան: Ապօրինի առևտրով զբաղվողներին չեն կանգնեցրել նույնիսկ միջազգային կոնվենցիաները»,- ասում է նա:
Նշենք, որ ըստ «The Guardiens» պարբերականի՝ մեր երկիրը համարվում է վայրի կենդանիների առևտրով զբաղվող 5 երկրներից մեկը: