Համացանցում տարածվում է մի տեսանյութ, որում արկածախնդիր ջրասուզորդը լողում է կետ-շնաձկան վրա։ Տեսանյութը նկարահանվել է Ինդոնեզիայի արգելոցային գոտում օգոստոսի 9-ին։
Օգտատերերին զարմացրել է ջրասուզորդի քաջությունը։ Նա պառկել է կետ-շնաձկան վրա ու օպերատորին ցույց է տալիս, որ ամեն ինչ կարգին է։
Միաժամանակ բնապահպանները քննադատել են նրան և նույնիսկ դիմել համապատասխան մարմիններին։ Արդյունքում երիտասարդին ձերբակալել են, զրկել ջրասուզորդի արտոնագրից, քանի որ այդ ձկները Ինդոնեզիայում պաշտպանության տակ են։