Ուկրաինայում զարմանալի շունիկ է ապրում. չիխուախուայի 7–ամսական Թայսոն մականունով ձագուկը պարում է Aram Mp3 Feat Felo «Դե պարի» հայկական երգի հնչյունների տակ։
Տեսանյութը մեծ տարածում է ստանում սոցիալական ցանցերում։
Շան տերը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ փոքրիկն ապրում է Կիևում բնակվող հայ ընտանիքում ու հայրենասիրական ոգով է դաստիարակվում։
Թայսոնը երգում է դուդուկի, Հենդելի ու Մոցարտի ստեղծագործությունների ներքո, իսկ փոփ երաժշտությունն այդքան էլ չի սիրում։