00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վայլերը կկարողանա մուտք գործել Ադրբեջան, եթե ներողություն խնդրի. սակայն հազիվ թե դա անի

© AFP 2024 / CHRISTOF STACHEКанцлер Германии Ангела Меркель и президент Азербайджана Ильхам Алиев на совместной пресс-конференции (7 июня 2016). Берлин, Германия
Канцлер Германии Ангела Меркель и президент Азербайджана Ильхам Алиев на совместной пресс-конференции (7 июня 2016). Берлин, Германия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարավային Կովկասի երկրների հետ Գերմանիայի հարաբերությունների խորհրդարանական խմբի փոխնախագահ Ալբերտ Վայլերը պետք է ուղեկցեր կանցլեր Անգելա Մերկելին` Հարավային Կովկասի երեք երկրներ նրա ուղևորության ժամանակ։ Պարզվեց, որ Վայլերի մուտքը Բաքու արգելված է. նա երկու անգամ Ստեփանակերտ է այցելել, և իհարկե, հարևանների մոտ «անցանկալի» անձ է դարձել։

«Սև ցուցակը», ուր պաշտոնական Բաքուն ներառում է բոլոր նրանց, ովքեր հանդգնել են Արցախ այցելել, բնականաբար, գործում է միայն ի վնաս այդ պետության։

Канцлер Германии Ангела Меркель на саммите ЕС (22 марта 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Ադրբեջանը գերմանացի պատգամավորին ներառել է «սև ցուցակում» Մերկելի այցի ֆոնին

Այդ «պատժամիջոցները» չեն կարող դրական բնութագրել այն գործիչներին, որոնք հորինել են «սև ցուցակը». սակայն Ապշերոնում դա ոչ մի կերպ չեն հասկանում։

Միակ «դրականը», որ այդ արգելքից հազվադեպ կարող է կորզել Բաքուն, դա Ղարաբաղ «մեղավորների» ներողություններն են։ Ներողություն են խնդրում միայն նրանք, ում համար այցելությունն այդ երկիր պարտադիր է ինչ–ինչ պատճառներով. այլապես դա չէին էլ անի։

Մոտ օրերս Հարավային Կովկասի երկրներ պաշտոնական այցով կգա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Նրան ուղեկցողներից մեկը կլինի Բունդեսթագի Քրիստոնյա–դեմոկրատական միության պատգամավոր և Հարավային Կովկասի երկրների հետ Գերմանիայի հարաբերությունների խորհրդարանական խմբի փոխնախագահ Ալբերտ Վայլերը, որը, սակայն, կլինի միայն Երևանում և Թբիլիսիում։

«Ադրբեջանը հաճույքով ներկայացնում է ինքն իրեն որպես ժողովրդավար պետություն։ Այդ գործողությունները ժողովրդավարական ընտրությունների միջոցով պատգամավոր դարձած անձի դեմ ժողովրդավարության հետ որևէ կապ չունեն», – ասել է Վայլերը` հրաժարվելով ուղևորվել Բաքու։

Իսկ ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը երեքշաբթի օրը մատնանշել է Բաքվի նման որոշման հետևանքները։

«Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը ափսոսանք է առաջացնում և ԼՂՀ–ի շուրջ երկխոսությանը չի նպաստում։ Վայլերը կուղեկցի կանցլերին  միայն Վրաստան և Հայաստան։ Կանցլերը երեկ խոսել է նրա հետ, նա գնահատում է տարածաշրջանում Վայլերի ակտիվ աշխատանքը»,–Ադրբեջանի իշխանություններին է զգուշացրել Զայբերտը։

Саммит ЕС в Брюсселе - Sputnik Արմենիա
Չի նպաստում Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը. Գերմանիան զգուշացնում է Ադրբեջանին

Դիվանագիտական գերմաներենից Զայբերտի խոսքերը եթե թարգմանենք, կստանանք «կներեք արտահայտությանս համար» նախազգուշացում։ Քանի դեռ Բաքվում «ուզում են իրենց սկզբունքայնությունը ցույց տալ»՝ այլ երկրների խորհրդարանականների մուտքն արգելելով, այդ խորհրդարանականները համապատասխան հետևություններ են անում։

Օրինակ, որ տրամաբանության բացակայության աստիճանի անհաշտ դիրքորոշումը որոշակի առումով բալեր է ավելացնում ի օգուտ Արցախի. քանի որ անհաշտությունը պարզունակ փաստարկ է սեփական դիրքորոշումը պաշտպանելու համար։ Չէ՞ որ թվում է, թե դա հեշտ է։

Բայց՝ ոչ. ինչպես պարզվում է, ամենևին էլ հեշտ չէ։ Ադրբեջանական ԶԼՄ–ները մեջբերում են ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևի խոսքերը.

«Այդ պատգամավորն ապօրինի այցելել է Ադրբեջանի «օկուպացված տարածքներ»։ Եվ Ադրբեջանի հանրապետության օրենքի համապատասխան  ներառվել «անցանկալի անձանց» ցանկում։ Երկրի օրենքի և այդ երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը պարտադիր է։ Մենք կառուցողական դիրքորոշում ունենք։ Եվ պրակտիկան ցույց է տալիս, որ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար ներողություն խնդրելու դեպքում տվյալ անձանց անունները կարող են հանվել վերոնշյալ ցուցակից»։

Պատգամավորին ուղղված «կառուցողական հրահանգը», թե Ապշերոնում ներողության դիմաց կարող են զայրույթը բարյացակամության փոխել, ակնհայտ է։ Սակայն, այ քեզ դժբախտություն. Վայլերը ներողություն խնդրելու մտադրություն չունի, նա իր պետության ղեկավարին Հայաստանում կամ Վրաստանում կսպասի։

Միևնույն ժամանակ ևս մեկ անգամ կզարմանա այն փաստով, որ ժողովուրդը կարող է օկուպացնել սեփական երկիրը։ Իսկ այս պատմությունից հետևություններ է արել Գերմանիայի ամբողջ կառավարությունը։

Լրահոս
0