00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ կլինի, եթե դրամն արհեստականորեն արժեզրկեն. պատասխանում է տնտեսագետը

© Sputnik / Asatur YesayantsАрмянские деньги
Армянские деньги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանն ի տարբերություն գրեթե բոլոր հարևանների կարողացել է խուսափել ազգային արժույթի արժեզրկումից և պահպանել իր ֆինանսական համակարգի կայունությունը։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Հայաստանի համար բավականին անբարենպաստ արտաքին տնտեսական իրավիճակ է ստեղծվել։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում ասաց տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

«Ակնհայտ է, որ Մոսկվայի ու Թեհրանի տնտեսական դժվարությունները ուղիղ կամ կողմնակի ազդեցություն կունենան հայկական տնտեսության վրա։ Ռուսական շուկայի գնողունակության անկումը վնասում է հայ արտահանողներին, իսկ ռուբլու արժեզրկումը հանգեցնում է Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների նվազեցմանը», — ասաց փորձագետը։

Մանասերյանը միաժամանակ նշեց, որ Հայաստանն ի տարբերություն գրեթե բոլոր հարևանների կարողացել է խուսափել ազգային արժույթի արժեզրկումից ու պահպանել իր ֆինանսական համակարգի կայունությունը։ Չնայած հայկական տնտեսության սահմանափակ լինելուն ու խոցելիությանը, այստեղ ոչ մի աղետ տեղի չի ունեցել։

Տնտեսագետի կարծիքով` սխալ է պնդել, որ պետք է հայկական դրամն արժեզրկել արտահանումը խթանելու նպատակով։ Վերջերս հաճախ են այդպիսի պնդումներ հնչում։ Մինչդեռ տնտեսագետը նշեց, որ ազգային արժույթի փոխարժեքի արհեստական նվազեցումը լրջորեն կբարդացնի արտաքին պարտքի սպասարկումը, միաժամանակ սպասված արդյունքը չի տա, քանի որ վերամշակող արդյունաբերության զարգացման մակարդակը ցածր է։

Մանասերյանն անդրադարձավ նաև կառավարության տնտեսական քաղաքականությանը` նշելով, որ այսօրվա դրական տեմպերը թույլ են տալիս հուսալ, որ տարեվերջին ՀՆԱ-ն երկնիշ աճ կգրանցի։

Отделение Сбербанка в Казани - Sputnik Արմենիա
Ռուբլու անկումը Հայաստանի աչքերով. դրամը «սոլիդարություն» կդրսևորի՞

Օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վերջին երեք ամսում հայաստանյան բանկերի վարկային պորտֆելը աճել է 99 մլրդ դրամով, այսինքն՝ այսքան ավել վարկ են վերցրել ՀՀ քաղաքացիները և ներդրել են բիզնեսի մեջ։ Իսկ իրավաբանական ֆիզիկական անձանց ներդրումներն աճել են 116 միլիարդ դրամով։

Մեկնաբանելով այդ ցուցանիշները` Մանասերյանը նշեց` դրանք վկայում են, որ բնակչությունը վստահում է ֆինանսական համակարգին, ինչն անհնար կլիներ, եթե մարդիկ չվստահեին իշխանությանը։ Մանասերյանը երկրի քաղաքական ղեկավարության վաստակ է համարում այն, որ «թավշյա հեղափոխությունից» հետո բանկային ու ֆինանսական համակարգը ոչ միայն չփլվեց, այլև հետագա աճի համար հիմքեր դրվեցին։

Լրահոս
0