00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Փշաքաղվում էի, հոր արարքները սարսափելի են եղել». Խաչատուրյան քույրերի պաշտպանն ապշած է

© Photo : Никеричев Андрей / АГН МоскваРассмотрение в Мосгорсуде жалобы на арест сестер Марии, Крестины и Ангелины Хачатурян, обвиняемых в убийстве отца (20 августа 2018). Москвa
Рассмотрение в Мосгорсуде жалобы на арест сестер Марии, Крестины и Ангелины Хачатурян, обвиняемых в убийстве отца (20 августа 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկվայի քաղաքային դատարանը կալանքի տակ է թողել հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերին. փաստաբանները խոսել են պահպանման պայմանների ու պաշտպանության հետագա քայլերի մասին:

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik, Մարիա Շելուդյակովա. Իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը չեն բողոքում  պայմաններից, նրանք ընդհանրապես սովոր չեն բողոքել, ընդգծել է 17–ամյա Մարիայի փաստաբան Յարոսլավ Պակուլինը։ Աղջիկներն իրենց արժանապատվորեն են պահում, համագործակցում են քննության հետ։

Задержанная по обвинению в убийстве отца 19-летняя Ангелина Хачатурян во время избрания меры пресечения в Останкинском суде (30 июля 2018). Москвa - Sputnik Արմենիա
Նախնական տվյալներով` Խաչատուրյան քույրերը հոր կողմից սեռական բռնության են ենթարկվել

Քույրերը մինչ այժմ տարբեր խցիկներում են գտնվում ու չեն հանդիպում։ Նրանք երբեք երկար ժամանակով չէին բաժանվել։ Նրանք ներկա էին նիստերին, սակայն այդպես էլ միմյանց չեն տեսել. լսումները տեղի են ունենում միաժամանակ ու տարբեր սրահներում։

«Աղջիկները մտահոգվում են միմյանց համար։ Նրանք սովոր են միասին լինել, սակայն  ռուսական գործող օրենսդրության համաձայն նույն գործով մեղադրվողները չեն կարող միասին պահվել», – ասաց իրավապաշտպան Իվան Մելնիկովը։

 

Նամակներ գրեք

Աղջիկների հետ հոգեբաններ են աշխատում, Մարիան արդեն հինգ անգամ խոսել է նրանց հետ։ Մեկուսարանի կենցաղային պայմանները լավացել են։ Մայրը` Աուրելիա Դունդուկը աղջիկներին փոխանցել է ուտելիք, բանկային քարտ, որով նրանք կարողանում են վճարել մեկուսարանի խանութից արված գնումների դիմաց։

«Օբյեկտիվորեն, աղջիկների համար դժվար է  ու դա զգացվում է։ Նրանք վախեցած են, մտահոգ են միմյանց համար, հուզական մեծ լարվածություն են ապրում, սակայն իրերը փոխանցելուց հետո ավելի հանգիստ են դարձել։ Մինչ այդ նրանք մի շաբաթ նույն  հագուստով էին, փոխվելու շոր չունեին», – նշեց իրավապաշտպանը։

Միջնեկ քույրը` 18–ամյա Անգելինան արդեն հեռուստացույց ունի ու հետևում է ԶԼՄ–ներում քրեական գործի լուսաբանմանը։  Հիմնականում մամուլը աղջիկների կողմից է, բայց դա բավարար չէ, փաստաբան Ալեքսեյ  Պարշինը համոզված է, որ  օգնություն է հարկավոր։

Задержанная по обвинению в убийстве отца 19-летняя Ангелина Хачатурян во время избрания меры пресечения в Останкинском суде (30 июля 2018). Москвa - Sputnik Արմենիա
Հորը սպանած Խաչատուրյան երեք քույրերը խոստովանել են իրենց մեղքը

«Եթե նրանց նամակ գրելու հնարավորություն ունեք, կարծում եմ` դա կօգնի նրանց։ Եթե հասարակ մարդիկ նրանց աջակցության խոսքեր գրեն, նրանց համար ավելի հեշտ կլինի անցնել այս ամենի միջով», – հավելեց նա։

Ավագ քույր Կրեստինան դեռ հեռուստացույց չունի, ու բոլոր նորություններն իմանում է փաստաբան Ալեքսեյ Լիպցերի միջոցով։ «Նա նույնպես ճնշված է, լրատվամիջոցների ուշադրություն  իր հանդեպ  նրա համար նորություն է։ Նա խելացի աղջիկ է, շփման մեջ հաճելի։ Հաճույքով է շփման մեջ մտնում։ Բոլոր հարցերը միայն քույրերի ու մոր մասին  են», – նշեց նա։

Աուրելիան կտրականապես հրաժարվում է խոսել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Փաստաբան Պարշինը պարզաբանում է. «Երբ երեք երեխաներն էլ կալանքի մեջ են, կարելի է ենթադրել, որ նա այդքան էլ լավ վիճակում չէ։ Մայրն էլ է ճնշված, մինչ այժմ ուշքի չի գալիս»։

 

Եվս երկու ամիս մեկուսարանում

Պաշտպանությունը  խնդրել է փոխել խափանման միջոցը տնային կալանքի։ Անգելիայի փաստաբան Ալեքսեյ Պարշինը դատարանի որոշումն անհիմն է համարում. նա խնդրել է  հաշվի առնել աղջիկների տարիքն ու հոգեկան վիճակը։ Նրա կարծիքով` աղջիկներին անհրաժեշտ է շփվել մոր հետ։

Задержанная по обвинению в убийстве отца 19-летняя Кристина Хачатурян во время рассмотрения ходатайства следствия об ее аресте (2 августа 2018). Москвa - Sputnik Արմենիա
Խաչատուրյան քույրերից մեկը հուզիչ նամակ է գրել մի տղայի. Մաշան սպասում է պատասխանին

«Նրանք բարդ իրավիճակում են հայտնվել։ Երբ կարդում էի նյութերը, վկաների ցուցմունքները, փշաքաղվում էի», – ասաց Անգելինայի փաստաբանը լսումների ժամանակ։

Քննությունն ընդունել է հոր գործողությունների  անբարոյական լինելը. «Այնտեղ միայն անբարոյական գործողություններ չեն, այնտեղ հանցագործություն է տեղի ունեցել», – նշեց Անգելինայի փաստաբանները` խնդրելով հաշվի առնել Անգելինայի դրական բնութագիրը, որը հիմնված է վկաների ցուցմունքների վրա։

Իրավապաշտպան Իվան Մելնիկովը նշեց. «Քույրերն ինձ սարսափելի պատմություններ պատմեցին. հայրը նրանց չէր թողնում դպրոց գնալ, ծեծում էր։ Ընտանիքում  բազում բացասական իրադարձություններ են եղել։ Երկուսուկես տարի առաջ Միխայիլը վռնդել էր նրանց մորը, սպառնացել էր սպանել նրան ու աղջիկներին։ Ցանկացած մեղքի համար պարբերաբար ծեծել է նրանց, ստրուկների տեղ է օգտագործել։ Ծաղրանքներ, սպառնալիքներ, այդ թվում` զենքի կիրառմամբ. այդ ամենը տեղի  է ունեցել»։

Դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը ու պաշտպանությունը մտադիր է վճռաբեկ դատարան դիմել։

 

Շուտով դասերը սկսվում են

Խաչատուրյան քույրերին դպրոցն ավարտելու հնարավորություն կտան։ Մելնիկովի խոսքով` նրանք ուզում են շարունակել ուսումն ու կենտրոնացված քննություն հանձնել։ Սեպտեմբերից մեկուսարան կհաճախեն դպրոցական ուսուցիչներ, որոնք նրանց լավ մակարդակի դպրոցական գիտելիքներ կապահովեն, վստահեցրեց նա։

Мать сестер Хачатурян (справа), обвиняемых в убийстве своего отца, около Останкинского суда (2 августа 2018). Москвa - Sputnik Արմենիա
Ծեծի հետքերն ակնհայտ են. Խաչատուրյան քույրերի մայրը ցույց է տվել դուստրերի լուսանկարները

«Դատարանի որոշումը զարմացրել ու տխրեցրել է իրավապաշտպանին. «Ես շփվել եմ բոլոր քույրերի հետ, նրանք հաստատ մեր հասրակությանը սպառնացող չար հանցագործների տեսք չունեն։ Դժվար թե նրանք վկաների վրա ճնշում գործադրեն»։

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել էին իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մասին։ Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել էին իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։ Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել է երեք քույրերին։

Լրահոս
0