ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանցի երգիծաբաններ Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծության գործընթացը երկուսի նյարդերն էլ քայքայել է։ Ինչպես է Ստեպանենկոն ուշքի գալիս, հայտնի չէ, իսկ Պետրոսյանն Instagram-ի իր էջում ցույց է տվել, թե ինչպես է հանգստացնում իր նյարդային համակարգը։
«Ակվարիումը միշտ էլ հանգստացնում է նյարդային համակարգը։ Սկզբում մտածեցի` ծովատառեխ է լողում… Սրանք բեղավոր լոքոներ են։ Անխռով և աննպատակ նպատակասլաց», — տեսանյութին կից գրել է Պետրոսյանը։
72 տարեկան երգիծաբանը բավական ակտիվ է Instagram-ում։
Հիշեցնենք, որ աստղային զույգի ամուսնալուծության մասին հայտնի դարձավ օգոստոսի 3-ին։ Ստեպանենկոն Պետրոսյանի հետ համատեղ ձեռք բերած ունեցվածքը կիսելու վերաբերյալ հայց է ներկայացրել դատարան։ Երգիծաբանի փաստաբան Սերգեյ Ժորինի խոսքով` նա ուզում է ստանալ ունեցվածքի ավելի քան 80%-ը։ Պետրոսյանը պատասխան հայց է ներկայացրել, որում առաջարկում է ունեցվածքը հավասարապես երկու մասի բաժանել։
Պետրոսյանն ու Ստեպանենկոն մոտ 30 տարի միասին են ապրել։