ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի ամենագեղեցիկ ամուսնացած կին է ճանաչվել Տվերի բնակիչ Աննա Տելեգինան։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
«Միսսիս Ռուսաստան 2018» մրցույթի եզրափակիչ փուլը կայացել է երեկ` օգոստոսի 18-ին Մոսկվայի «ՈՒՀԱ-ի մոլորակ» («Планета КВН») երիտասարդական տանը։
Առաջին վիցեմիսսիս է դարձել սանկտպետերբուրգցի Քսենյա Անդրեևան, իսկ երկրորդ վիցեմիսիս` Գելենջիկի գեղեցկուհի Եվգենյա Բուրլոն։
Ամենագեղեցիկ կնոջ և մոր թագի համար պայքարել են Ռուսաստանի տարբեր քաղաքներից ժամանած 30 մասնակից։
Բոլորն ընտրվել են մարզային մրցույթների արդյունքում։ Ամենաերիտասարդ մասնակիցը 23 տարեկան է, իսկ ամենատարեցը` 52։ Մասնակիցներից 11-ը բազմազավակ մայր են։
«Տարվա մայր» է ճանաչվել նիժնինովգորոդցի Ելենա Լազարենկոն։ 52 տարեկան կինը 8 երեխա է դաստիարակում։
Մյուս անվանակարգերում առանձնացել են Ալյոնա Չուվակինան (Իրկուտսկ), Տատյանա Պալադևան (Սամարա), Տատյանա Գրյազնովան (Նիժն Նովգորոդ), Յուլյա Շիլովան (Կեմերովո) և Անաստասիա Ռոզանովան (Արխանգելսկ)։
Մրցույթն անցկացվում է 2000 թվականից, կազմակերպիչը «Կանանց մոլորակ» ընտանիքի, մայրության և մանկության աջակցության հիմնադրամն է։