00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Յան Գիլանը շունչ տվեց հայերին, իսկ Հռիփսիկը ջնջեց պատմությունը

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցВыстуление солиста Deep Purple Яна Гиллана в Доме музыки
Выстуление солиста Deep Purple Яна Гиллана в Доме музыки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոչ, անհավանական է, նա պարզապես չի կարող այդ տարիքի լինել։ Մանկության ձայնը, որի ուղեկցությամբ է անցել մեր պատանեկությունը, չծերացող ու անկրկնելի է... Ձայնագրություններում ու ֆիլմերում նա հավերժ երիտասարդ է, ինչպես մենք, սակայն մոտեցիր հայելուն, նայիր քեզ, համաձայնիր, բայց մի ընդունիր, որ Յան Գիլանն արդեն 73 տարեկան է։

1990 թվականը, բացի անդունդն ընկնող հսկայական երկրի շուրջբոլորը տիրող հոգեվարքից, նշանավորվեց մեկ այլ իրադարձությամբ. Երևան եկավ Deep Purple խումբը` Գիլանի գլխավորությամբ։ Նա արդեն այն ժամանակ ծանր ռոքի վարպետ էր, հարգարժան հիմնադիր, շատերի համար սրբին հավասար մեկը։ Սա պատմում եմ, որովհետև կարծիք կա, թե արևմտյան երաժիշտները միայն «թոշակառուի» կարգավիճակում էին շրջագայություններով գալիս ԽՍՀՄ։ Ձեռքը սրտիս դնելով` պիտի խոստովանեմ, որ այդպես էլ կար, բայց Գիլանը դարձավ երջանիկ բացառություններից մեկը։

© Григорий ОганесянՅան Գիլանը Երևանում
Йен Гиллан и Тони Айомми в Ереване - Sputnik Արմենիա
Յան Գիլանը Երևանում

Նա եկավ ոչ միայն երգելու, այլև իր կարողությունների սահմանում Լենինականի ավերակներում մնացածներին և Սպիտակին օգնելու համար։ Օգնեց շատ բանով. երաժշտական դպրոց կառուցեց։ Դպրոցից բացի, քիչ բան չարեց։ Աշխարհով մեկ տարածեց լուրը, և Կանադայից անմիջապես… (կարևոր չէ, թե ինչ գումարի) երաժշտական գործիքներ «ժամանեցին»։

Արդեն ավելի ուշ նրա այցելությունները դարձան երկար սպասված, սակայն ակնկալվող իրադարձություն։ Իսկ այն ժամանակ` 1990-ին, մեզ թվում էր, թե մենք հանկարծ այլ մոլորակի վրա ենք հայտնվել, քանի որ հին մոլորակի վրա նման բան պարզապես չէր կարող տեղի ունենալ։ Մարզահամերգային համալիրը լցվեց մարդկանցով, որոնք, որքան էլ զարմանալի է, իրենց ձայնալարերն առանձնապես չէին պատռում Գիլանին ողջունելու համար։ Երբ նա սկսեց երգել, բոլորը կենտրոնացված լռեցին։

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցՅան Գիլան
Концерт группы Deep Purple в Москве - Sputnik Արմենիա
Յան Գիլան

Հույզերը պոռթկացին երկրորդ ստեղծագործությունից հետո, երբ բոլորը գիտակցեցին, որ իրենց հետ կատարվածը երազ չէ։ Սկզբում անջատ, այնուհետև ձայների մեծամասնությամբ սկսեցին պահանջել Child In Time երգը։ Գիլանը կարծես չէր լսում, երգում էր իր հայտնի հիթերը, երբեմն հետնաբեմ գնում` գարեջուր կամ ջուր խմելու։

Վերջին երկու տարիների ընթացքում հանրահավաքներում փորձ ձեռք բերած հայերը որոշեցին հասնել իրենց ուզածին ու սկսեցին վանկարկել երգի անվանումը։ Գիլանն արդեն չէր կարող խուլ ձևանալ, ստիպված էր արձագանքել ինչ-որ կերպ։ Նա կարճ և անկեղծ պատասխան տվեց. «Չեմ ձգի, խղճացեք, մարդիկ»։ Ստիպված եղան խղճալ և լսել Strange Kind of Woman-ը։ Չեմ կարող ասել, թե սա ավելի վատ էր։

Երևանյան համերգներից հետո երաժիշտները Լենինական մեկնեցին։

«Երկրաշարժից 1.5 տարի անց մարդիկ փողոցներում գլուխը կորցրած թափառում էին։ Շատ ազդվեցի քաղաքապետի այն խոսքերից, որ նույնիսկ 1.5 տարի հետո քաղաքում ոչ մի տեղ երաժշտություն չի հնչում` ոչ եկեղեցական երաժշտություն, ոչ ռադիոյում, նույնիսկ թռչունները քաղաքում չէին երգում։ Սա մեզ դրդեց, որ որևէ բան իրագործենք», —այն ժամանակ ասաց Գիլանը։

Իրագործեցին։ Նա և մյուսները, նրանք դեռ բազմաթիվ անգամ կգան Հայաստան, իսկ այն ժամանակ Գիլանն արեց ամեն ինչ, որպեսզի Գյումրիում կրկին երաժշտություն հնչի։

«Հայաստանը հոգևոր հայրենիքս է։ Եվ դա որևէ կերպ կապ չունի կրոնի հետ։ Եթե Մեքքայում ծնված լինեի, համոզված եմ` կաթոլիկ չէի դառնա։ Պարզապես դուք` հայերդ, ինձ դուր եք գալիս», — Գիլանն այս խոսքերն ասաց ուղիղ քսան տարի անց` 2010 թվականին։

Սակայն դա 20 տարի անց էր։ Իսկ այն ժամանակ, այն անհասկանալի տարիներին, շրջափակումից առաջ, բայց արդեն փոփոխվող Երևանում ինչ-որ մեկը հաջողացրեց Գիլանին «Կոզիրյոկ» սրճարանը բերել, որտեղ սովորաբար ասեղ գցելու տեղ չկար։

Հերիք չէր` բերեցին (շատերն այդպես էլ չհավատացին, որ «Կոզիրյոկում» 40 րոպե նստած էր Գիլանը), դեռ մի բան էլ համոզեցին ինքնագիր թողնել պատի վրա։

Այդ ինքնագրի հետ կապված պատմությունը շարունակություն ունեցավ։ Հատկանշական իրադարձությունից մի քանի օր անց լուրեր պտտվեցին, որ անմոռաց տիկին Հռիփսիկը` «Կոզիրյոկի» վարիչը, հետո` սեփականատերը, ներկել է Գիլանի ինքնագիրը։ Անմիջապես սրճարան ուղղվեցին մի խումբ, ինչպես այսօր նրանց կանվանեին, ակտիվիստներ, բայց արդեն ուշ էր։ Տիկին Հռիփսիկն արդեն մաքրել էր իրեն վստահված հաստատության պատերը։

Այն ժամանակ Հռիփսիկին դատաստանից փրկեց միայն նրա հեղինակությունն ու համընդհանուր սերը։ Նրան ներեցին ինքնագիրը ներկով ծածկելու համար, բայց այդ մասին դեռ երկար ժամանակ չէին մոռանում։ «Կոզիրյոկը» կարող էր միակ սրճարանը լինել` Deep Purple-ի մենակատարի ինքնագիր ունեցող պատով։ Միակը` գոնե հետխորհրդային տարածքում։

… Իսկ այսօր արժե միացնել Child In Time-ը։ Կամ Հիսուսի արիան` Gethsemane-ը։ Լսել և մեկ անգամ ևս չհավատալ. չի կարող այս ձայնը 73 տարեկան լինել, անհնար է…

Լրահոս
0