ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Երևան-Մեղրի մայրուղու` «Քյարքիի ոլորաններում» հերթական պատահարն է գրանցվել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը դեպի վայրից։
21 014 պետհամարանիշով «Լադա» մակնիշի ավտոմեքենան այսօր` օգոստոսի 19-ին, ընկել է մոտ 50 մետր խորությամբ ձորը։ Ավտոմեքենան վնասվել է։, բայց բոլոր նրանք, ովքեր եղել են մեքենայում` վարորդն ու երկու ուղևորները, երջանիկ պատահականությամբ փրկվել են։
© Sputnik / Ashot SafaryanՁորն ընկած ավտոմեքենան
Ձորն ընկած ավտոմեքենան
© Sputnik / Ashot Safaryan
Դեպքի վայր են ժամանել փրկարարները, որոնք տուժածներին հիվանդանոց կտեղափոխեն։
Արարատյան դաշտը Հայաստանի լեռնային հարավից բաժանող Տիգրանաշեն գյուղի մերձակայքում գտնվող ոլորանները վտանգավոր են համարվում, հատկապես օրվա մութ ժամին։