ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի —Sputnik. Հայուհիները գեղեցիկ են և՛ եվրոպական զգեստներով, և՛ ազգային տարազով, և՛ լողազգեստներով։ Հայկական էստրադայի գրեթե բոլոր աստղերը և նրանք, ում երակներում հայի արյուն է հոսում, այս ամառ որոշել են մի լավ հանգստանալ և ցուցադրել իրենց բարեմասնությունները, ինչպես նաև նորաձև լողազգեստները։
Sputnik Արմենիան առանձնացրել է լողազգեստներով հայուհիների լավագույն հնգյակին։
Նազենի Հովհաննիսյան
Հայտնի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հանգիստն անցկացնում է Իտալիայի Ջարդինի Նաքսոս հանգստավայրում։ Լողափնյա հանգստի համար նա վարդագույն լողազգեստ է ընտրել, որն ընդգծում է նրա բարեմասնությունները։
Հովհաննիսյանը բավական ակտիվ է ինչպես Instagram-ում, այնպես էլ Facebook-ում, նա մշտապես հետաքրքիր լուսանկարներ է հրապարակում, խոհափիլիսոփայական գրառումներ կատարում և գրավիչ պատմություններ պատմում։
Եվա Ռիվաս
Ռուսաստանաբնակ հայտնի հայ երգչուհի, «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած Եվա Ռիվասը հանգստանում է Իտալիայի մեկ այլ զբոսավայրում` Պորտո Չերվոյում։ Լողափնյա հանգստի համար նա ընտրել է վառ կարմիր լողազգեստ, և հիանալի տեսք ունի։
Եվա Ռիվասի իսկական անունը Վալերիա Ռեշետնիկովա-Ծատուրյան է։ Եվան բեմական կեղծանուն է ընտրել հորական նախատատի ազգանունը, որի արմատներով հունական արյուն է հոսում։
Վարդա
Դեռ պարզ չէ, թե որտեղ է իր հանգիստն անցկացնում հայտնի երգչուհի, դերասանուհի և pole-dance-ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան)։ Սոցցանցում հրապարակած գրառումներից, լուսանկարներից ու տեսաձայնագրություններից կարելի է ենթադրել, որ նա իսկապես վայելում է իր արձակուրդը։ Իր լողափնյա հանգստի համար նա տարբեր գույների մի քանի լողազգեստ է ընտրել։
Վարդան ծնվել է 1985 թվականի մարտի 3-ին Կրիվոյ Ռոգում, բազմազավակ ընտանիքում։ Երկու բարձրագույն կրթություն է ստացել (էստրադայի և զանգվածային տոների բեմադրիչ և ֆիզիկական դաստիարակության մենեջեր, մարզիչ)։
Սոֆի Մխեյան
Հայտնի հայուհու հրապարակած լուսանկարներից կարելի է դատել, որ նա հանգիստն անցկացնում է Մալդիվյան կղզիներում։ Երգչուհին կապտա-մանուշակագույն լողազգեստ է ընտրել։
Մխեյանը ծնվել է 1984 թվականին Երևանում։ Համերգներ է ունենում Հայաստանում և Հայաստանից դուրս, հաճախ տարբեր հեռուստանախագծերի հյուր է լինում։
Իվետա Մուկուչյան
Հայտնի երգչուհի Իվետա Մուկուչյանը հանգստանալու համար նախընտրել է Իսպանիան։ Լողազգեստն ընդգծում է նրա գայթակղիչ բարեմասնությունները։
Մուկուչյանը ծնվել է 1986 թվականին Երևանում։ Ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիա, որտեղ ապրել է 1992-2009 թվականներին։ Ավելի ուշ վերադարձել է հայրենիք և սկսել է զբաղվել երգչուհու կարիերայով։ Իվետան մասնակցել է «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթին։