00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ և ռուս ժողովուրդները միասին կարող են ցանկացած դժվարություն հաղթահարել. դեսպան

© Sputnik / Asatur YesayantsПосол РФ в РА Сергей Копыркин и врио мэра Эчмиадзина Диана Гаспарян на мероприятии посвященном героям Ошаканской битвы (17 августа 2018). Армавирская область
Посол РФ в РА Сергей Копыркин и врио мэра Эчмиадзина Диана Гаспарян на мероприятии посвященном героям Ошаканской битвы (17 августа 2018). Армавирская область - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկու երկրների ներկայացուցիչները համոզված են, որ Օշականի ճակատամարտը ծառայել է հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանն ու բարեկամության ապացույց է դարձել։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Օշականի ճակատամարտը ցույց է տվել, որ Հայաստանի ու Ռուսաստանի եղբայրական ժողովուրդները միասին կարող են ցանկացած բարդություն հաղթահարել։ Այս մասին այսօր ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի` ելույթ ունենալով Օշականի ճակատամարտում զոհվածների հուշարձանի մոտ հավաքվածների առաջ։

Այսօր Արմավիրի մարզում կայացավ հանդիսավոր արարողություն, որը նվիրված էր Օշականի ճակատամարտի հերթական տարեդարձին։

Стела при въезде в город Новокузнецк - Sputnik Արմենիա
Մտածել են` հրեական է. պղծել են ռուս–հայկական բարեկամության հուշարձանը

Մարտը տեղի է ունեցել 1827 թվականի օգոստոսի 17–ին 1826-1828 թվականների Ռուս-պարսկական պատերազմի ընթացքում։ Հայերն ու ռուսները հաղթեցին պարսիկներին ու ազատագրեցին Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածինը։

«Ամեն տարի օգոստոսի 17–ին հավաքվում ենք այստեղ` Օշականի հերոսների հուշարձանի մոտ, որ հիշենք ռուս զինվորներին ու հայ կամավորներին, որոնք անհավասար պայքարում նահատակվել են եղբայրական հայ ժողովրդի ազատության համար», – ասաց Կոպիրկինը։

Նա ընդգծեց, որ Օշականի ճակատամարտը ռուս-պարսկական պատերազմի կարևորագույն իրադարձություններից է։

«Մեր ընդհանուր պատմության այդ փառավոր էջը ցույց տվեց, որ երկու եղբայրական ժողովուրդները համատեղ ջանքերով կարող են ցանկացած դժվարություն հաղթահարել», –ասաց դեսպանը։

Նա կոչ արեց Օշականի ճակատամարտի օրինակով երիտասարդներին հայրենասիրություն, նաև ազգային ու համամարդկային արժեքների պաշտպանություն սովորեցնել։

Էջմիածինի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գրիգորյան իր հերթին կարևորեց այդ պատմական իրադարձությունը։ Նա նշեց, որ հայ ժողովուրդը հիշում է զոհված հերոսների սխրանքը։ Նրա կարծիքով` այդ ճակատամարտն էլ ավելի է նպաստել հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանն ու Հայաստանի հետագա զարգացմանը։

Армянский Алфавит - Sputnik Արմենիա
Հայկական այբուբենի մեջ աստվածային ծածկագիր կա. ռուս քահանան զարմացած է

«Հուշարձան այցելելով` մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն մարդկանց, ովքեր զոհվել են այդ մարտում, նաև կրկին հաստատում ենք մեր եղբայրական ժողովուրդների միջև համագործակցությունը խորացնելու ու ամրացնելու պատրաստականությունը», – ասաց Գասպարյանը։

1827 թվականի օգոստոսի 17-ին` 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ընթացքում Պարսկաստանի գահի ժառանգորդ Աբբաս-Միրզայի բանակի և ռուս գեներալ-լեյտենանտ Աֆանասի Կրասովսկու ջոկատի միջև ճակատամարտ է եղել։ Ռուսական զորքերն օգնության են եկել Մայր Աթոռին։ Չնայած պարսկական բանակը տասն անգամ ավելի մեծ էր, ռուս զինվորականներն ու հայ կամավորները կարողացան հաղթել։

Պարսիկներն այդ ճակատամարտում 3 հազար սպանված ու վիրավոր են ունեցել, ռուսական զորքը 1150 մարդ է կորցրել։

1833-1834 թվականներին Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի և արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ եկեղեցու և տեղաբնակների միջոցներով Օշականի ճակատամարտում մահացած ռուս զինվորների հիշատակին նվիրված հուշակոթող է կանգնեցվել։ Նախագիծը մշակել է ինժեներ Կոմպանևսկին։ Հուշարձանը հայկական տուֆից է պատրաստված։

Լրահոս
0