00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուղևորություն դեպի «մանկության երկիր». վանաձորցի Դիանան երազանքն իրականացրեց «Արտեկում»

© Sputnik / Александр ПолегенькоДиана Мехоян в Артеке
Диана Мехоян в Артеке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանցի աղջիկը «Ապագայից եկած հյուրերը» թիմի կազմում հաղթել է առցանց–մրցույթում և «մանկության երկիր» ուղևորվելու հնարավորություն ստացել։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Վանաձորցի Դիանա Մեխոյանն իրականացրել է իր երազանքը. նա մեկնել է հանրահայտ «Արտեկ» կենտրոն։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի Ղրիմը։

Այսօրվա արտեկցին ընդմիշտ արտեկցի է։ Մանկական միջազգային կենտրոնի այս կարգախոսը գիտի յուրաքանչյուր ոք, ով գոնե մեկ անգամ եղել է այնտեղ կամ երազում է հայտնվել երջանիկ երեխաների շարքում։

Վանաձորի աղջիկը երկու նվիրական երազանք ունի` հայտնվել Ղրիմի «Արտեկում» ու դպրոցն ավարտելուց հետո բժիշկ դառնալ։ Դիանան Ռուսաստանի այլ ճամբարներում էլ է եղել, սակայն նա տարիներ շարունակ երազել է երեք շաբաթ անցկացնել Սև ծովի ափին, աշխարհի տարբեր երկրներից եկած երեխաների հետ։ Ու նրան ամենևին էլ չէր վախեցնում, որ ճամբարը հազարավոր կիլոմետրերով հեռու է տնից։

© Sputnik / Александр ПолегенькоԴիանան «Արտեկում»
Диана Мехоян (слева) в Артеке - Sputnik Արմենիա
Դիանան «Արտեկում»

«Ես շատ էի լսել «Արտեկի» մասին ու այստեղ լինելն իմ մանկության երազանքն էր։ Մինչ այդ ամռանը հանգստանում էի «Օրլյոնոկ» ճամբարում, ինձ այնտեղ շատ էր դուր եկել, սակայն արտեկցիներից մեկը դառնալու ցանկությունը չէր կորել, այլ միայն ամրապնդվել էր։ Ու ես որոշեցի ամեն գնով հայտնվել այստեղ», — անկեղծացել է Դիանա Մեխոյանը։

Երազանքի իրականացման հարցում օգնել է Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտը։ Ճամբարում հայտնվելու համար ամբողջ աշխարհի դպրոցականները մասնակցել են առցանց մրցույթին, բանաստեղծություններ են ընթերցել, ներկայացրել են իրենց երկրում հայտնի ռուսաստանցի հայրենակիցներին։

Հայաստանյան թիմը, որի կազմում ներառված էր Դիանան, կոչվում էր «Ապագայից եկած հյուրերը»։ Թիմը երեք տեսահոլովակ էր պատրաստել, ռուսական դասական գրականության մոտիվներով մինի-ներկայացում էր նկարահանել ու պատմել անվանի ռուսաստանցիների մասին, որոնց Հայաստանում սիրում ու հարգում են։ Ու թիմը հայտնվել էր հաղթողների շարքում։

© Александр Полегенько«Արտեկում»
Хоровое пение русских песен в Артеке - Sputnik Արմենիա
«Արտեկում»

Դիանան արևոտ Ղրիմ է մեկնել` արտասահմանյան դպրոցականների համար ռուսաց լեզվի պրոֆիլային հերթափոխին։ Ոմանք լավ են տիրապետում լեզվին, ոմանք` ավելի վատ, բայց երեխաներին դա չի վախեցնում։ Դիանան ասում է, որ արտասահմանցի հասակակիցների հետ արագ է լեզու գտնում։

«Մի քիչ դժվարություններ կան, երբ շփվում ես երեխաների հետ, որոնք ավելի վատ են ռուսերեն խոսում, բայց մենք աշխատում ենք հաղթահարել այդ բարդությունները։ Մենք հույզերով ենք խոսում, ցույց ենք տալիս, ժեստերով ենք խոսում, բացատրում ենք, սովորեցնում ենք նրանց, ու երեխաները շատ լավ են հասկանում մեզ», — ասել է Դիանան։

Հայուհու աչքերը փայլում են, երբ խոսում է մանկական կենտրոնից ստացած տպավորությունների մասին։ Զարմանալի բնություն, տաք ծով, ընկերասեր ջոկատավարներ, հիանալի խոհանոց. «Արտեկում» անցկացրած առաջին օրերը Դիանայի մոտ դրական զգացողությունների տեղատարափ են առաջացրել։ Նա արդեն հասցրել է այցելել Բախչիսարայի Խանական դղյակ։

«Շատ տպավորված եմ, շատ գեղեցիկ է։ Սիրում եմ պատմությունը, սիրում են լինել այն վայրերում, որոնք ցույց են տալիս հին ժամանակների կենցաղը։ Կարծում եմ` դա շատ հետաքրքիր է», — հավելեց Դիանան։

Նա Ղրիմի Հարավային ափի կենտրոնում կմնա մինչև օգոստոսի վերջ, իսկ հետո տուն կվերադառնա ու հարազատ Վանաձորում կրկին կսուզվի ուսման մեջ։ Աղջիկն ուզում է նոր հմտություններ ձեռք բերել, ինքնավստահ և ուժեղ անձնավորություն դառնալ։

Լրահոս
0