00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Գևորգ Դանիելյան
Ինչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անուն-ազգանունները. Գևորգ Դանիելյան
10:45
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իմ հետապնդման միակ պատճառը ազգանունս է, որով ես միայն հպարտանում եմ. Ֆարմանյան

© Sputnik / Armehuhi MkhoyanСтуденты требуют отставки ректора ШГУ (7 мая 2018). Гюмри
Студенты требуют отставки ректора ШГУ (7 мая 2018). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը հայտարարություն է տարածել։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը վստահ է, որ իրեն ներկայացված մեղադրանքի պատճառն իր ազգանունն է ու Սամվել Ֆարմանյանի քույրը լինելը։ Հետախուզման մեջ գտնվող նախկին պրոռեկտորն այս մասին հայտնել է իր բաց նամակում։

«Շիրակի պետական համալսարանի շուրջ տևական ժամանակ ընթացող աղմկալի զարգացումները հանգեցրեցին մեր օրերի համար «ամենատրամաբանական» արդյունքին՝ նախ բանսարկությունների, ապաև ամենաբարձր մակարդակում կայացված քաղաքական որոշման արդյունքում «նշանակվեց» մեղավոր, և այդ «մեղավորը» պարզվեց՝ ես եմ, իսկ մեղադրանքի իրական պատճառը՝ ազգանունս, իսկ ավելի կոնկրետ՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը լինելու հանգամանքը»,- գրել է նա իր բաց նամակում։

Նախկին պրոռեկտորը վստահ է, որ դեպքերի հետագա զարգացումը անխուսափելիորեն լույս կսփռեն բուհի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի և դատախազության ու ոստիկանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների արդեն ամիսներ տևող «սիրո ու համերաշխության» ձեռքբերման պայմանների շուրջ։

Պրոռեկտորը հափշտակել է 20 միլիոն դրամ. ոստիկանության հերթական բացահայտումը - Sputnik Արմենիա
Պրոռեկտորը հափշտակել է 20 միլիոն դրամ. ոստիկանության հերթական բացահայտումը

«Մեծ է գայթակղությունը՝ անդրադառնալու հարուցված քրեական գործի բոլոր դրվագներին, խորհրդային լավագույն ավանդույթներով կայացված գիշերային որոշումներին, իմ՝ իբրև «քննությունից թաքնվելուն», ինձ կալանավորելու որոշմանն ու հայտարարված հետախուզմանը, դրա հանրայնացման «սարսափազդու» եղանակին, Կրթության և գիտության նախարարի անհավասարակշիռ արձագանքին և այլն (անճաշակ սերիալ հիշեցնող այս ամենի իրավական ասպեկտներին անդրադարձ կլինի իմ փաստաբանների կողմից)։ Բայցև, դրա կարիքը ամենևին չկա, քանի որ իմ մայր համալսարանի աշխատակիցների, համաքաղաքացիների ու ուսանողների, հարուցված գործին քաջածանոթների համար ամեն ինչ պարզ է, պարզ, ինչպես աչքի լույսը՝ ․․․ իմ հետապնդման միակ պատճառը ազգանունս է՝ ՖԱՐՄԱՆՅԱՆ, որով ես միայն հպարտանում եմ»,- նշել է նա։

Ֆարմանյանը հերքել է իրեն ուղղված մեղադրանքները` համոզմունք հայտնելով, որ ամեն ինչ իր ճիշտ պատասխանը կստանա, նաև դատական կարգով։

Հիշեցնենք` Ոստիկանությունն օգոստոսի 10-ին հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ Գյումրու մանկավարժական ինստիտուտում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են տեղի ունեցել: Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ուսումնական հաստատության նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ինչպես և ֆիզիկական դաստիարակության ու տեսության ֆակուլտետի նախկին դեկան Արթուր Խաչատրյանը միջին որակական գնահատական (ՄՈԳ) ունեցող մի ուսանողուհու ներառել են հիշյալ ֆակուլտետի մագիստրատուրայի վճարովի ուսուցման բաժնում՝ նրա փոխարեն անվճար ուսուցման բաժնում ընդգրկելով կրկնակի ցածր ՄՈԳ ունեցող մի ուսանողի, որպեսզի վերջինս խուսափի զորակոչից: Ուսանողուհուն խոստացել են, որ նրա փոխարեն իրենք կվճարեն ուսման վարձը՝ 300.000 դրամ, ինչը չի կատարվել:

Կոռուպցիոն բացահայտում Վարդենիսի ԲՈՒՀ-ում - Sputnik Արմենիա
Կոռուպցիոն բացահայտում Վարդենիսի բուհում. ինչպես է փող աշխատել ռեկտորը. տեսանյութ

Պարզվել է նաև, որ ուսումնական չորս տարվա ընթացքում Անահիտ Ֆարմանյանը հրավիրել է դեկանատների գործավարների ժողով ու աշխատակիցներին հանձնարարել, որ դիպլոմների և դրանց միջուկների տպման աշխատանքները կազմակերպելու նպատակով նրանք յուրաքանչյուր շրջանավարտից վերցնեն 5.500 դրամ: Մեկ ուսումնական տարվա ընթացքում հավաքագրվել է շուրջ 5.000.000 դրամ, չորս տարում՝ 20.000.000:

Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել բարձրագույն ուսումնական հաստատության աշխատակիցների կողմից հանցակցությամբ և պաշտոնական դիրքն օգտագործելով՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափով գումար հափշտակելու վերաբերյալ:

Նախապատրաստված նյութերի հիման վրա Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է տարածքային նախաքննական մարմնին՝ հետագա քննության:

ԲՈՒՀ-ի նախկին պրոռեկտոր 45-ամյա Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Լրահոս
0