00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փակուղում. «Լիդիան Արմենիայի» աշխատակիցները միայն մի պայմանով խոստացան չբորբոքել կրքերը

© Photo : Lydian Armenia official siteСтройка компании Лидиан Армения
Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարությունում «Լիդիան Արմենիայի» աշխատակիցներին խնդրեցին սպասել, նրանք կսպասեն, բայց որոշ երաշխիքների դիմաց։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Կառավարության շենքի դիմաց հավաքված ցուցարարները` «Լիդիան Արմենիա» (Lydian Armenia) ընկերության աշխատակիցները, ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին խոստացան սպասել 13 օր և «չբորբոքել կրքերը» Ամուլսարի հանքի խնդրի շուրջ։ Կառավարությունը հենց այդքան խնդրեց ցուցարարներից հարցը լուծելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լիդիան Արմենիայի» աշխատակից Մխիթար Արշակյանը։

Акция протеста - Sputnik Արմենիա
«Փաշինյան, ե՞րբ կսկսենք աշխատել». «Լիդիան Արմենիայի» աշխատակիցները պատասխան են պահանջում

Նշենք, որ «Լիդիան Արմենիա»(Lydian Armenia)  ընկերության մոտ 200 աշխատակից և Ամուլսարի մերձակա բնակավայրերի բնակիչներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Ցուցարարները վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում էին տալ իրենց հետաքրքրող միակ հարցի պատասխանը` ե՞րբ են նրանք սկսելու աշխատել։ Բանն այն է, որ Ամուլսար տանող ճանապարհը 53 օր է, ինչ փակել են բնապահպանները։ Նրանք պնդում են, որ Ջերմուկից 13 կմ–ի վրա գտնվող հանքի շահագործումը միայն այդ շրջանի համար չէ, որ վտանգավոր է։ «Լիդիան» ընկերության աշխատակիցները ճանապարհի արգելափակման պատճառով չեն կարողանում աշխատանքի հասնել։

Մխիթար Արշակյանի խոսքով` ցուցարարների հետ պայմանավորվածություն հնարավոր եղավ ձեռք բերվել ընկերության 6 աշխատակցի և ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանի հետ այսօր

«Մեզ խնդրեցին սպասել 13 օր և այդ թեմայի շուրջ կրքերը չբորբոքել։ Իսկ մենք պայման դրեցինք, որ կսպասենք, եթե հարցը ի օգուտ մեզ լուծվի` ընկերությունը շարունակի աշխատել և իրենց աշխատանքային պայմանագրերի խզման ծանուցում ստացած 400 աշխատակիցները չհեռացվեն աշխատանքից», – ասաց Արշակյանը։

Նրա խոսքով` իրենք համոզված են, որ կառավարության ներկայացուցիչներն ի օգուտ իրենց որոշում կկայացնեն։ «Լիդիան» ընկերության խնդրի լուծման համար աշխատանքային խումբ է ձևավորվել։ «Հանքի շահագործումը կասկածի տակ չենք դնում, հակառակ դեպքում մենք այստեղ չէինք լինի», – ասաց Արշակյանը։

Նա նշեց, որ մտադիր են հանդիպել ընկերության ղեկավարության հետ և լուծել աշխատանքից հավաքական ազատվելու վերաբերյալ ծանուցում ստացած 400 աշխատակցի հարցը։ Հակառակ դեպքում, ոչ ոք 13 օր չի սպասի։

Հարևան գյուղերի բնակիչներն այսօր եկել են աջակցելու ընկերության աշխատակիցներին, քանի որ, նրանց խոսքով, հանքի շահագործումը որևէ վտանգ չի ներկայացնում։ «Մենք մեր երեխաների թշնամիները չենք», – վստահեցնում են հավաքվածները։

Акция протеста против эксплуатации золотых рудников Амулсара в Джермуке - Sputnik Արմենիա
«Ամուլսարի» աշխատակիցներին չեն ուզում սպանել. սպառնալիքներն իրական չեն եղել. ԱԱԾ

Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:

Հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել է 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Այն իրականացվել է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան, բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատմամբ:

Ամուլսարի ոսկու հանքը` պաշարների առումով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam–ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia–ի։

«Լիդիան Արմենիան» հայկական երկրաբանահետախուզական կազմակերպություն է: Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է «Լիդիան Ինթերնեյշնլ» ԲԲԸ-ին: Հիմնադրվել է 2005 թ.-ին և լայնամասշտաբ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է ներկայում իր առաջնային ծրագիրը հանդիսացող Ամուլսարի ոսկու հանքը: Ամուլսարը նոր հայտնաբերված ոսկու հանքավայր է` առաջինը Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում:

«Լիդիան Արմենիան» Ամուլսարի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում 2006թ.-ից սկսած:

Լրահոս
0