ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը փայլել է բառի բուն իմաստով, ոչ միայն իր բարեմասնություններով, այլև բոդիով։ Նա նոր ու գայթակղիչ լուսանկար է հրապարակել Instagram սոցիալական ցանցում։
«Էներգետիկան չի ստում, վստահեք քեր ստացած ազդակներին», — մեկնաբանել է Քիմն իր լուսանկարը։
16 ժամվա ընթացքում հրապարակում ավելի քան 2,7 միլիոն «հավանություն» է ստացել։
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի գլխավոր աստղը բազմիցս սկանդալների մեջ է հայտնվել, համացանցում հաճախ հայտնվում են նրա մասնակցությամբ բազմաթիվ ինտիմ տեսանյութեր։ Բացի այդ, Քիմը հայտնի է դարձել նաև իր մասնակցությամբ մի շարք նախագծերի շնորհիվ` խաղ–հավելված սմարթֆոնների համար, թոք–շոու, օծանելիք, գովազդ։
Միևնույն ժամանակ 37-ամյա Քարդաշյանը չի մոռանում նաև ընտանիքի մասին, նա ժամանակ առ ժամանակ տեղադրում է հոր` ազգությամբ հայ Ռոբերտ Քարդաշյանի (որը մահացել է 2003 թվականի սեպտեմբերին) և երեք երեխաների (Նորթ, Սեյնթ և Չիկագո) լուսանկարները։