ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Ադրբեջանցի էքստրասենս Զիրադին Ռզաևն այցելել է այն բնակարան, որտեղ իրենց հոր` Միխայիլի հետ ապրում էին Խաչատուրյան քույրերը` Մարիան, Անգելինան և Քրիստինան։ Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը։
Քննության վարկածի համաձայն` 17, 18 և 19 տարեկան քույրերը հարձակվել են հարազատ հոր` 57-ամյա Միխայիլ Խաչատուրովի վրա, երբ նա քնած է եղել ճոճվող բազկաթոռում։ Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել են իրենց մեղքը և բացատրել, որ «որ նրանք հոր հետ վատ հարաբերություններ են ունեցել, քանի որ հայրը երկար տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։ Մոսկվայի Օստանկինսկի դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել է երեք քույրերին։
Ադրբեջանցին հասել է շենքի այն հարկ, որտեղ սպանությունից հետո գտել են հոր անշունչ մարմինը, ձեռքը տարել բնակարանի բռնակին, հենվել է բնակարանի դռանը, սառնություն է զգացել և պատմել ընտանիքի մասին։
«Այդ մարդու նեգատիվը շատ էր։ Նրան թուղթուգիր էին արել։ Կարծես հոգեկան հիվանդ լիներ։ Բնավորությամբ դիկտատոր էր, իր օրենքներն ուներ», — նշել է էքստրասենսը։
Նրա խոսքով` բոլոր երեխաները տառապել են նրա պատճառով։
«Նա շատ էր խանդում իր դուստրերին։ Նա, որպես կովկասցի տղամարդ, կարծում էր, որ աղջիկներն իր պատիվն են։ Նրանք մեծացել են առանց մոր և ճնշման տակ», — պատմել է Զիրադինը։
Էքստրասենսն ասել է, որ իրեն ծանոթ է Միխայիլի այդ զգացողությունը, ինչպես ցանկացած այլ կովկասցի տղամարդու։ Նրա խոսքով` աղջիկներին բռնի ուժով տիրանալու մասին բոլոր խոսակցությունները սուտ են։
Զիրադին Ռզաևը «Էքստրասենսների մենամարտ» հեռուստանախագծի վեցերորդ եթերաշրջանի եզրափակիչ փուլ է հասել և 2008 թվականին երկրորդ տեղն է գրավել։