00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը խոսեց ծիծաղելի գների մասին և ասաց` ուր պետք է գնան վարձակալության գումարները

© Photo : official site of the PM of RAРабочий визит премьер-министра Армении Никола Пашиняна в Тавушскую область (10 августа 2018) Берд
Рабочий визит премьер-министра Армении Никола Пашиняна в Тавушскую область (10 августа 2018) Берд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տավուշի մարզում վարչապետի հետ աշխատանքային քննարկման ժամանակ հետաքրքիր փաստեր են բացահայտվել։ Արամ Հարությունյանը տարիներ շարունակ հրաժարվել է վճարել վարձակալության դիմաց գոյացած միլիոնները։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերում հողատարածքները ծիծաղելի գներով են վարձակալության են տրված։ Այսօր Դիլիջանում մարզային ու համայնքային ղեկավար կառույցների ներկայացուցիչների հետ անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես գիտեմ, որ «Դիլիջան» ազգային պարկում ընդհուպ 5 դրամով, 50 դրամով վարձակալության տրված հողեր կան։ Մեր մոտեցումը պետք է լինի բոլոր այդ պայմանագրերը վերանայել հետևյալ տրամաբանությամբ. կա՛մ դրանք բերվում են նորմալ գնային իրավիճակի, կա՛մ եթե նման ծիծաղելի գումարով է տրվում, պետք չէ ընդհանրապես վարձակալության տալ, թող դրանք մնան նորմալ անտառ, որպեսզի մարդիկ կարողանան հավասար կերպով օգտվել այդ անտառներից»,- ասաց վարչապետը։

Ներկաներից մեկը Նիկոլ Փաշինյանին հայտնեց, որ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն 83 մլն դրամի հողատարածքի վարձակալության պարտք ունի ազգային պարկին։

Премьер-министр Армении Никол Пашинян посетил с рабочим визитом Берд (10 августа 2018). Тавуш - Sputnik Արմենիա
Փաշինյանը հայտնեց` ինչ սկզբունքով կնորոգվեն ճանապարհները և որը կլինի առաջինը

«Տարիներ շարունակ ասել է` կվճարեմ ու չի վճարում»,- ասաց Ազգային պարկի ներկայացուցիչը։

Վարչապետը վստահեցրեց, որ որևէ կապ չունի, թե ով է տարածքի վարձակալը։ Թե՛ Դիլիջանում և թե՛ Սևանում վարձակալության պայմանագրերը պետք է ուսումնասիրվեն ու վերանայվեն։

«Սևանում, ուր գնում ես, տեսնում ես ցանկապատ է դրած։ Այդ ցանկապատները պետք է ընդհանրապես վերացնել։ Եվ հիմնականում այդ ամենը կապվում է պաշտոնյաների անունների հետ։ Կապ չունի` նախկին թե ներկա։ Պաշտոնյայի գործը պետական ծառայություն իրականացնելն է, ոչ թե այս ու այնտեղ վարձակալություն կամ սեփականություն ձեռք բերելը»,- ասաց Փաշինյանը։

Նա շեշտեց, որ բնության տարածքների վարձակալությունից ստացված գումարները պետք է ծառայեն բնությանը հասցված վնասի վերականգնմանը և հանձնարարեց խնդրին հրատապ լուծում տալ։

Լրահոս
0