00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանակում ծառայել ցանկացողներն ավելացել են, բանակից ազատվողները` քչացել

© Sputnik / Asatur YesayantsЗимний призыв в армию 2017, Ереван
Зимний призыв в армию 2017, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ զինվորական կոմիսարը ներկայացրել է վերջին ամիսների վիճակագրական տվյալները և պատմել, թե արտերկրից քանի զինապարտ է կամավոր եկել ծառայելու։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. 140-ից ավելի երիտասարդներ այս տարի վերադարձել են Հայաստան` պարտադիր զինվորական ծառայություն անցնելու։ Այս մասին այսօր ՊՆ հանրապետական հավաքակայանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը:

«Համեմատելով անցյալ տարվա այս ժամանակահատվածի հետ՝ այս տարի 140-ից ավելի տղաներ արտասահմանից եկել և ներկայացել են զինվորական ծառայության: Վերադարձած տղաների մեծ մասին զորակոչել են, բայց կային նաև այնպիսիք, որ չէին հետազոտվել, և արդյունքում կարճաժամկետ տարկետումներ են տրվել՝ մինչև աշուն: Այդ ընթացքում կիրականացվի փորձաքննություն, որից հետո նրանք կզորակոչվեն»,- նշեց Մուրադյանը:

Իսկ ընդհանրապես առողջական խնդիրների պատճառով զինվորական ծառայությունից ազատվածների թիվն այս տարի նախորդ տարիների համեմատ նվազել է: Նախկինում տարկետում ստացած ավելի քան 600 զինապարտ արդեն զորակոչվել են բանակ։

Первый день летнего призыва 2018 - Sputnik Արմենիա
ՊՆ-ն շեշտը դնում է բարոյականության վրա. որոշ ընտանիքների միակ տղաներին բանակ չեն տանի

«Հիմնականում երիտասարդության շրջանում տարածված են սրտանոթային, մաշկային, էնդոկրին, նեյրոհոգեբուժական հիվանդություններ, ինչի պատճառով էլ զինվորական ծառայության չեն զորակոչվում: Հոգեբուժական հիվանդությունների մի մասը հիմնականում լինում են ինքնավնասումներ: Այդպիսի դեպքեր հիմնականում լինում են Շիրակի, Լոռու, Արմավիրի մարզերում: Սրտանոթային հիվանդություններ ունենում են հիմնականում Գեղարքունիքի, Սյունիքի, Կոտայքի, Տավուշի մարզերում»,- ասաց Մուրադյանը:

Տարկետման համար հիմք են հանդիսանում նաև սրտի վիրահատությունները, էխինոկոկը, էնդոկրին համակարգի հիվանդությունները։ Մուրադյանի խոսքով, վերջերս ավելացել են նաև լյարդի մեծացման դեպքերը, ալերգիկ հիվանդությունները։

Նախկինում տարկետում ստացած 2 երիտասարդ ամառային զորակոչի ընթացքում կամավոր դիմել են բանակ զորակոչվելու համար։ Զինկոմի խոսքով` նրանցից մեկը հոգեբուժական հիվանդանոցում հետազոտելուց հետո չի զորակոչվել, մյուսը մեկնել է ծառայության։

Վերջին ամիսներին ավելացել են նաև ՊՆ «թեժ գծի» զանգերը։ Ստացվում են հիմնականում կոռուպցիայի մասին ահազանգեր, որոնք ուղարկվում են ուսումնասիրության։

Լրահոս
0