ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն օրինակ է ծառայում նույնիսկ իր նախկին տղամարդկանց ընտրյալների համար։Այսպիսի եզրակացության է կարելի գալ, եթե հետևել ամերիկյան ֆուտբոլիստ Ռեջի Բուշի կնոջ Instagram–ի էջին։
Քիմն ու Ռեջին հանդիպում էին 2007թ.–ից 2010 թվականների ընթացքում։ Քարդաշյանից բաժանվելուց 5 տարի հետո Ռեջի Բուշն ամուսնացել է Հայաստանից գնացած պարուսույցի` Լիլիթ Ավագյան Բուշի (Lilit Avagyan Bush) հետ։ Լիլիթ Ավագյանի ու Ռեջի Բուշի հարսանեկան արարողությունը կայացել է Քիմ Քարդաշյանի ու Քայնե Ուեսթի ամուսնությունից երկու ամիս անց։
Համացանցի օգտատերերի կարծիքով` 30–ամյա Լիլիթ Ավագյան Բուշը 37–ամյա Քիմ Քարդաշյանի «կլոնն» է։
Թեև Լիլիթ Ավագյանը հիմա կարճ սանրվածքով է, միևնույնն է նրան Քարդաշյանի պատճենն են համարում, քանի որ օգտատերերի կարծիքով` Քարդաշյանի նման է ոչ միան հագուստի ոճը, այլև նախկին պարուհու կազմվածքն ու դիմագծերը։
Հիմա Լիլիթ Ավագյան Բուշը, որը երկու երեխա ունի ու առողջ ապրելակերպ է վարում, շատ ակտիվ է սոցիալական ցանցերում։
Թեև որպես բլոգեր Լիլիթը զիջում է Քիմին. նա Instagram–ում ընդամենը 173 հազար բաժանորդ ունի։